f

Անկախ

«Փաստ». Ինչո՞ւ են Գագիկ Խաչատրյանի գործով դատավորին «վաղաժամ թոշակի» ուղարկում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը մի շատ հետաքրքիր և, ըստ շատ իրավաբանների որակման, ապօրինի որոշում է կայացրել, որով ՀՀ նախագահին առաջարկում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակել Սյունիքի մարզի դատավորի պաշտոնում: Որոշումն ինքնին շատ հարցեր է առաջացնում, ի մասնավորի՝ թե ի՞նչ հիմքով է ԲԴԽ-ն նման տարօրինակ որոշում կայացրել և ինչո՞ւ հենց հիմա։ Նախ՝ նշենք, որ ԲԴԽ որոշումը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Դատական օրենսգրքի» 120-րդ հոդվածի համաձայն, երկու տարբեր դատարանների դատավորներ դիմում են ներկայացրել ԲԴԽ-ին՝ խնդրելով փոխանակել իրենց պաշտոնները. խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի մասին է։

«Փաստը» գրավոր հարցում է ուղարկել ԲԴԽ՝ պարզելու և հանրությանը ներկայացնելու դատավորների կողմից նշված տեղափոխման դիմումների պատճառները, իսկ մինչ կստանանք պատասխանը, փորձենք ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչի՞ հետ գործ ունենք, և թե ինչո՞ւ կարող էր անհրաժեշտ լինել Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավորին «վաղաժամ ուղարկել թոշակի»։ Ուշագրավն այն է, որ դատավոր Մկրտչյանի 65 տարին լրանում է այս տարվա հունիսի 21-ին։ Այսինքն, կա՛մ իշխանությունները վախենում են, որ հետագա պաշտոնավարման կաշկանդվածություն չունենալով՝ մինչև թոշակի անցնելը դատավորը Գագիկ Խաչատրյանի գործով կարող է կայացնել իրենց ոչ հաճելի որոշում, կա՛մ ուղղակի չի հասցնի վերջնական դատական ակտ կայացնել, հետևաբար, ավելի լավ է՝ մեկ այլ դատավորի համար նախօրոք «տեսնել պատրաստություն»։

Այդ առումով իշխանությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ունի իր սրտի թեկնածուներին՝ Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, որոնք հանրությանը հայտնի են անվերապահ իշխանահաճո որոշումներ կայացնելու անգերազանցելիությամբ։ Մյուս կողմից՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված՝ գործը փակուղում է։ Խոշտանգման փաստը ճանաչելու մասին ՄԻԵԴ որոշումները «դամոկլ յան սրի» պես կախ ված են դատավորի գլխին . Մկրտչյանը անցնող երեք ամսվա ընթացքում երկու անգամ մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը նշանակում է, որ, ըստ երևույթին, դատավորը չի ցանկանում թոշակի գնալուց առաջ իր վրա վերցնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին կալանավորելու բեռը, որի հետ հայտնի չէ՝ ինչ կպատահի կալանավայրում։

Ի դեպ, ուշադիր ընթերցողը երևի նկատեց, որ հապճեպ կայացրած այս որոշմամբ ԲԴԽ-ն փոխանակել է ոչ թե Երևանի ու Արմավիրի կամ Երևանի և Սյունիքի դատարանների դատավորներին, այլ Արմավիրի դատավորին առաջարկում է տեղափոխել Երևան, իսկ Երևանի դատավորին՝ Սյունիքի դատարան։ Այսինքն, բացառված չէ նաև, որ այս որոշմամբ Արմավիրի մարզի դատավոր Վահե Ջիվանյանը «վաստակում է» իր տեղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դե, ինչ վերաբերում է Արթուր Մկրտչյանին, ապա պարզ է, որ մինչ թոշակի անցնելը, այսինքն՝ երկու ամսում Սյունիքի դատարանում չի կարողանալու որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Մնում է միայն հասկանալ, թե ո՞րն է այստեղ արդարադատության շահը, արդյո՞ք սա է Կարեն Անդրեասյանի պատկերացրած անկախ դատական համակարգը։

Ի դեպ, դատավորներին տեղափոխելու մասին որոշումը երեկվա դրությամբ դեռ չէր ստորագրվել նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից. գուցե պարզվի, որ Հանրապետության նախագահը, այնուամենայնիվ, որոշակի գործառույթներ կարո՞ղ է իրականացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արթուր Մկրտչյան Գագիկ Խաչատրյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին