f

Անկախ

Ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մատուցողի կողմից նույն ռեստորանի բարմենի սպանության վարույթի նախաքննությունը


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում, նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, ով Երևանի բնակիչ է,  բարբառով խոսելու կապակցությամբ, վիճաբանություն էր ծագել վերջինիս և նույն ռեստորանի բարմենի՝ Ար.Մ.-ի միջև, որը շարունակելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել էին հանդիպել աշխատանքի ավարտից հետո։

Արդեն օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, աշխատանքի ավարտից հետո, Ալ.Մ.-ն, իր հետ վերցնելով դանակ, դուրս էր եկել աշխատավայրից և ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, հանդիպել Ար.Մ-ի, վերջինի եղբոր և երկու ընկերների հետ։ Ռեստորանում ծագած վիճաբանությունը շարունակվել էր, ինչին միջամտել էին Ար.Մ.-ի եղբայրը և ընկերներից մեկը՝ Ա.Ս.-ն։

Վիճաբանության ընթացքում Ալ.Մ.-ն, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածել է Ար.Մ.-ի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից անմիջապես հետո, Ա.Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, նույն դանակով հարվածել էր նաև վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքից հետո Ա.Ս.-ի ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չէր հաջողվել։

Նախաքննության ընթացքում, վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ալ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին