f

Անկախ

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ». ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարզերում կանցկացնի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար»


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում իրականացվում  է նաև «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային մրցույթը, որին կարող են մասնակցել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները:

2023 թվականին Եվրոպայի Խորհրդի կողմից հայտարարվել էր «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դրամաշնորհային ծրագրին ներկայացրել էր «Հեքիաթի դեսպաններ» խորագիրը կրող գրադարանի հեղինակային նախագիծը:

Դրամաշնորհային մրցույթին գրադարանի ներկայացրած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով նախագիծն արժանացել է մրցանակի: Ներկայացված պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.europeanheritagedays.com/Story/Fairy-tales-Ambassadors:

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարզերի երեխաների համար կիրականացնի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար»: Հայաստանի 2 մարզերում՝ Լոռիում՝ Սպիտակի քաղաքային գրադարանում և Տավուշում՝ Աչաջուրի մշակույթի տանը կստեղծվեն ընթերցանության անկյուններ նորատիպ գրքերով:

Ընթերցանության անկյունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան մարտի 27-ին՝ Սպիտակի քաղաքային գրադարանում և մարտի 29-ին՝ Աչաջուրի մշակույթի տանը:

Ծրագրի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում և Աչաջուրի մշակույթի տանը կիրականացվի «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Կկազմակերպվեն տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորության վերաբերյալ վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ և քննարկումներ: Ապրիլ-մայիս ամիսներին Սպիտակի և Աչաջուրի   գրադարանների ընթերցող-երեխաները կմասնակցեն նկարազարդման վարպետության դասընթացի և կկատարեն թեմատիկ նկարազարդումներ:

 

Ծրագրի ամփոփումն ու փակման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Փակման արարողության շրջանակում կցուցադրվեն ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումները, ԵՄ դեսպանների մասնակցությամբ տեղի կունենան հեքիաթապատումների շարք:

Ծրագրի շրջանակում, մասնակից երեխաները Երևանում կայցելեն նաև մշակութային հաստատություններ, կշրջեն պատմամշակութային վայրերով: 

 Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հայտարարված «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ներկայացված 120 հայտերից մրցութային փուլը հաղթահարել և լավագույնների ցանկում են ընդգրկվել Հայաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Անգլիայի ներկայացրած  նախագծերը:

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Հայաստան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին