f

Անկախ

Ցրված սկլերոզ. կանխել հաշմանդամությունը


4 տարի առաջ էլինան քայլում էր ինքնուրույն։ Չէր էլ կարծում, որ մի օր տեղաշարժվելու համար ստիպված կլինի օգտվել քայլակից, իսկ երբեմն նաև սայլակից։

«Մինչև 2019 թվականը ես լրիվ ինքնուրույն մարդ էի։ Ինքնուրույն քայլում էի, նույնիսկ կողքից ոչ մեկ կյանքում չէր գուշակի, որ ես ունեմ ինչ-որ մի խնդիր», - պատմում է նա։

Երիտասարդ կնոջ մոտ ցրված սկլերոզ հայտնաբերվեց տասը տարի առաջ։ Աջ կողմի թուլությունից հետո Էլինան հետազոտվեց ու ախտորոշվեց հիվանդությունը։
Ախտորոշումից հետո սկսվեց նրա կյանքի ծանր փուլը։ Ասում է՝ ամենադժվարն իհարկե ախտորոշումն ընդունելն էր։ Հատկապես, երբ ուսումնասիրեց հիվանդությունը, տեղեկացավ, թե ինչ բարդ հետևանքներ կարող է այն ունենալ։

Կինը պատմում է. սկզբից սթրեսային վիճակ էր մոտը, հետո սովորեց ապրել այդ վիվանդությամբ։

Բժիշկները հենց սկզբում զգուշացրին՝ բարդություններից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար հարկավոր է  անհապաղ սկսել բուժումը։ Սակայն հետազոտություններն ու դեղորայքը շատ թանկ են։ Հենց դեղորայքի չափազանց բարձր գնի պատճառով Էլինան չկարողացավ ընդունել դեղեր, որոնք ոչ թե բուժելու էին հիվանդությունը, այլ թույլ չէին տալու, որ այն զարգանար ու հասցներ հաշմանդամության։

Ու թեև հետազոտություններն էլ են բավական ծախսատար, էլինան տարվա մեջ երկու անգամ պարտադիր հետազոտվում էր։ Ասում է՝ առաջին վեց տարում վիճակը եղել է կայուն, նոր օջախ չեն հայտնաբերվել։ Գուցե դա էլ է նպաստել, որ հիվանդությունը լուրջ չընդունի, հետևանքներն էլ անտեսի։ Էլինայի առողջական վիճակը սկսել է վատանալ 2019 թվականից հետո։

«Ես տարեցտարի զգում էի, որ ավելի քիչ ու քիչ տարածություն եմ կարողանում անցնել ինքնուրույն։ Իսկ հիմա արդեն ինքնուրույն այլևս չեմ կարողանում։ Այսինքն, օգտվում եմ քայլակից, երբեմն սայկալից», – ասում է նա։  

Էլինայի պատմությունը տիպիկ օրինակ է, թե ինչի կարող է հասցնել ցրված սկլերոզը՝ բուժումն ուշացնելու դեպքում։ Հետազոտությունները ցույց են տալիս՝ եթե պացիենտը բուժումը չի սկսում ախտորոշումից անմիջապես հետո, ապա շատ մեծ է հավանականությունը, որ 5-7 տարի անց նա կդառնա հաշմանդամ։

«Մարդիկ դառնում էին հաշմանդամ և ստիպված պառկում էին անկողին։ Որովհետև, ցավոք սրտի,   ցրված սկլերոզը ոչ թե ախտահարում է մի ձեռքը, կամ ոտքը, կամ ականջը, քիթը, աչքը, ախտահարում է ոչ թե վերին վերջույթներն առաջին հերթին, որ հիվանդը չի կարողանում օգտվել ձեռքերով, այլ ավելի շատ ստորին վերջույթները և հիվանդը չի կարողանում տեղաշարժվել։ Դրա համար նա անպայման պետք է պառկի կամ սայլակով տեղափոխվի։ Դա բնականաբար ազդում է մնացած օրգան համակարգերի վրա, դա հասկանալի է։ Բայց ամենավատը, որ հիվանդն արդեն դառնում է անկողնային և անպայման կարիք ունի կողմնակի խնամքի», – ասում է Հայաստանի Նյարդաբանների Ասոցիացիայի նախագահ, բ.գ. դ. պրոֆեսոր, Երևան ԲԿ՝ Նյարդաբանության ծառայության ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը։  

«Այսօր մեր երկրի երիտասրադների նյարդաբանական խնդիրներից ամենածանրագույնը և սրագույնը հանդիսանում է, այդպես կոչված, ցրված սկլերոզը։ Երիտասրադների կենտրոնային նյարդային համակարգի ամենատարածված ախտահարումներից մեկն է։ Ինչքանով է տարածված։ Օրական առնվազն 4-5 հիվանդ մենք տեսնում ենք ցրված սկլերոզով։ Շաբաթական առնվազն մեկ-երկու նոր դեպք ցրված սկլերոզով։ Հիվանդությունը սարսափելի շատ է տարածված», – ասում է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» ԲԿ և 2-րդ բուժմիավորման Նյարդաբանության ծառայության ղեկավար, բ.գ. դ. Պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։   

Հստակ վիճակագրություն չկա, թե մեր երկրում ցրված սկլերոզով քանի հիվանդ է ապրում։ Պաշտոնական վիճակագրությամբ նրանց թիվը մոտ 300 է, սակայն իրականում՝ ավելի շատ։ Մի մասը մեծ ծախսերից խուսափելով նույնիսկ չի հետազոտվում, շատերն էլ իրենց առողջական խնդրի մասին չեն բարձրաձայնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ցրված սկլերոզ Հայաստան Տեսանյութ

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին