f

Անկախ

Տավուշի գյուղերի հանձնումը կարող է Ադրբեջանի համար հետագա մարտական գործողությունների պլացդարմ ստեղծել. «Հայաստան»


Տավուշի գյուղերի հանձնումը կարող է Ադրբեջանի համար հետագա մարտական գործողությունների պլացդարմ ստեղծել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշել է, որ այդ տեղամասում հայկական կողմը լավ կահավորված պաշտպանական գիծ ունի։ Խաչատրյանը հիշեցրել է, որ Տավուշի մարզում գյուղերի հանձնումը կհանգեցնի այն բանին, որ սպառնալիքի տակ կհայտնվի Վրաստան տանող ճանապարհներից մեկը։ «Ընդ որում, իշխանություններն իրենց համար սպառնալիք տեսնում են երկրի ներսում, ուստի հետապնդում են անհարմար մարդկանց»,- ավելացրել է պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը անտրամաբանական է համարում խոսել զորքերը հետ քաշելու մասին այն պայմաններում, երբ չի իրականացվել ամբողջ սահմանի սահմանազատում։ «Եթե իշխանություններն ընդունում են, որ չի իրականացվել սահմանազատում, ապա պետք է ընդունվող որոշումների հիմնավորումներ ներկայացնեն։ Չէ՞ որ Փաշինյանը խոստովանել է, որ ադրբեջանցիները չեն ցանկանում հիմք ընդունել 1974թ. խորհրդային քարտեզները»,- նշել է պատգամավորը։

Նա ավելացրել է, որ Ալմաթիի հռչակագրին, որը վկայակոչում են Հայաստանի իշխանությունները, կցված չեն որեւէ քարտեզներ, այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի, բացի այդ, Հայաստանը այն վավերացրել է էական վերապահումներով։ «Ավելին, այդ փաստաթղթում վկայակոչվում են «առկա սահմանները»։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները խոսում են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի մասին, ապա ինչու են նրանք GPS քարտեզների հիման վրա զիջել Շուռնուխի մի մասը եւ այլ տարածքներ։ Հայաստանի իշխանությունները, ի պատասխան Ադրբեջանի՝ գյուղերը հանձնելու պահանջի իրենց պահանջներն առաջադրելու փոխարեն խոսում են այն մասին, որ պատրաստ են գնալու միակողմանի զիջումների»,- ընդգծել է Խաչատրյանը։

Նա վստահություն է հայնել, որ Ադրբեջանը ոչ մի փոխադարձ զիջման պատրաստ չէ, Բաքուն հստակ հայտարարել է, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բավարարվեն իր պահանջները։

Պատգամավորը Հայաստանի իշխանություններին անվանել է թուլակամ եւ երկրի շահերը պաշտպանելուն անկարող, որոնք, նրա գնահատմամբ, մնացել են առանց բարեկամների։ «Մենք լսում ենք միայն գեղեցիկ բառեր, ոչ մի նախազգուշացում պատժամիջոցներ մտցնելու մասին չենք լսում։ Հայկական կողմի ռազմական պարտություններին նախորդել են դիվանագիտական պարտությունները, մենք կորցրել ենք հին բարեկամներին եւ նորերին ձեռք չենք բերել»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը։

Հայաստան Արթուր Խաչատրյան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին