f

Անկախ

Ներքին իրավական հիմքեր են ստեղծվում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետ կապված ՄՔԴ-ին դիմելու համար


2022թ. Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետ կապված հայկական կողմը կդիմի միջազգային քրեական դատարանին, երբ ստեղծվեն Կանոնադրությամբ սահմանված անդամ պետության գործառույթների իրականացման ներքին իրավական հիմքեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցումներին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից ստացված պատասխանները:

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը:

Հայաստանը ստորագրել է Հռոմի Կանոնադրությունը 1999 թվականին և վավերացրել այն 2023 թվականի հոկտեմբերի 3-ին: Հիմք ընդունելով Հռոմի Կանոնադրության 12.3 հոդվածը Հայաստանը նաև հետադարձությամբ ընդունել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից: Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու հանգամանքը, NEWS.am-ը ՀՀ իրավասու մարմիններից հետաքրքրվել էր՝  արդյոք Հայաստանը դիմե՞լ է Միջազգային քրեական դատարանին ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից 2022թ. իրականացված պատերազմական հանցագործությունների հետ կապված:

Հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից պաշտոնապես հայտնել են, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Արդարադատության նախարարության, որպես ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի, համակարգմամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ներպետական կառուցակարգերի ապահովման, իրավակիրառների վերապատրաստման և այլ ուղղություններով:

«Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշակել է «Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» օրենքի նախագիծը՝ հիմքում դնելով այն տրամաբանությունը, որ Միջազգային քրեական դատարանի քննարկմանը կոնկրետ իրավիճակներ ներկայացնելու իրավասություն ունի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը»,-ասված է ԱՆ գլխավոր քարտուղարի պատասխանում:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ NEWS.am-ին տեղեկացրել է,  որ Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությանն անդամակցելու գործընթացի հետ մեկ տեղ ընթանում է Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված ներպետական օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է ընդունել Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենք, ինչպես նաև մի շարք գործող ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ, այդ թվում նաև «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։

«Տվյալ փոփոխությունների նպատակն է նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունների սահմանումը Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության համակարգման և Կանոնադրությամբ սահմանված անդամ պետության գործառույթների իրականացման ներքին իրավական հիմքեր ստեղծելու, այդ թվում նաև Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 14-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելու առումով»,-նշել է Եղիշե Կիրակոսյանը:

Միջազգային քրեական դատարան Ադրբեջան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին