f

Անկախ

ԲՈԼՈՐԻ՞Ս Է ՀԱՍՆՈՒՄ․․․


Այսպիսով, հերթը հասավ Գրողների միության շենքին https://hraparak.am/post/faa445e009f843cc3b71b36c0027d7b9։Բուհերի, գիտական հաստատությունների շենքերի հետ միասին, վաճառքի կհանվեն նաև ստեղծագործական միությունների շենքերը։Սակայն, սա այն դեպքն է, որ ուզում ես ասել՝ հասնում է։ Ու՞ր էիք, դու՛ք, նկարիչներ, երգահաններ, թատերական գործիչներ և հատկապես՝ գրողներ, 2020 թվականի խայտառակ պարտությունից, և 2023 թվականի Արցախի ցեղասպանությունից ու կորստից հետո։ Այո՛, հայ ժողովրդի համար այդ ողբերգական օրերին, ձեր, որպես ստեղծագործական մտավորականության  ձայն-ծպտունը չէր լսվում։Ավելին, ձեզնից ոմանք, ինչպես Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 2022թվականին լայն ժպիտը դեմքին հյուրընկալվեց Հայաստանի պսևդոնախագահի «լիազորությունները» կատարող․ աշխարհի ամենաերջանիկ մարդ՝ ԱԺ խոսնակին։Հատկապես, 2020 թվականից հետո բոլոր ստեղծագործական միությունները համատեղ պետք է պահանջեին  Արցախն ուրացած, դավաճան իշխանության հրաժարականը, իրենց հայտարարություններով հանգիստ չտային նրանց։ Ստեղծագործական միությունների դահլիճները, և նորից՝ հատկապես Գրողների Միության դահլիճը պետք է անվճար տրամադրվեին ընդդիմադիր ուժերին տարբեր քննարկումների համար, որոնց ակտիվ պետք է մասնակցեին բոլոր ստեղծագործ-մտավորականները՝ շտապեցնելով քաղաքական ընդդիմությանը, դիմելու վճռական գործողությունների։Ավելին, Գրողների Միությունը պետք է դառնար ընդդիմության միասնական շտաբ։Եվս մեկ հարց․ իսկ նույն ստեղծագործական միությունների ձայնը լսվե՞ց, երբ պարզվեց, որ վաճառքի են հանվում բուհերի շենքերը,էլ չասենք նրանց լռության մասին , երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների ֆոնին։

Այժմ, փորձենք գնահատկան տալ, թե ինչ է իրականում կատարվում։Վարչապետ կոչեցյալը ողջ Հայաստանը, իր բնական պաշարներով,քաղաքներով և գյուղերով, շենք-շինություններով համարում է իր ընտանիքի սեփականությունը(Հայաստանն իմ օջախն է) և պատրաստ է այդ ամենը վաճառել, հանուն նույն իր ընտանիքի նյութական բարօրության։Ուղղակի անիմաստ է լուրջ քննարկել, այսպես կոչված ակադեմիական քաղաքի, իրականում՝ բենդերական Նյու-Վասյուկիի մասին։Վարչապետ կոչեցյալը բացարձակապես զուրկ է պետական մտածողությունից, ազգային ավանդույթներից, նրա համար ամեն ինչ վաճառքի ենթակա է, այդ թվում ՝ հայրենիքը։Նրա  ամեն գործողություն պետք է այդ տեսանկյունից դիտարկել, ոչ միայն բուհերի, գիտական հիմնարկների և ստեղծագործական միությունների շենքերի, այլև Արցախի արդեն կայացած   և  Հայաստանի տարածքների սպասվելիք վաճառքը։Եթե այս ամենին գումարենք նաև վարչապետ կոչեցյալի կիսագրագետ կերպարը և դրանից բխող ներքին ատելությունը կրթված, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդկանց նկատմամբ, ամեն ինչ իր տեղն է ընկնում։

Եվ ամենազարմանալին այն է, որ այս ամենը, վարչապետ կոչեցյալն իրականացնում է, ունենալով հավատարիմ-հնազանդ ստրուկ-համախոհներ, հանձին քպ-ականների, նախարարների, իրավապահ կոչվող  խղճուկների, ինչպես նաև տարբեր մաստի հասարակական գործիչների։Ուղղակի ապշեցուցիչ է, թե այսքան դավաճաններ որտեղի՞ց հայտնվեցին։Բայց, եկեք ընդունենք, որ վարչապետ կոչեցյալի իրական ուժը, ոչ թե , կամ ոչ այնքան, այդ բարձր վարձատրվող ստրուկներն են, այլ, ինչպես նշեցի մտավորականների լռությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի պառակտվածությունն ու անվճռականությունը։ Այսպես շարունակվելու դեպքում,ինչպես վերը նշեցի, ոչ միայն Գրողների միությանը, այլև բոլորիս է հասնում․․․

Ավետիք Իշխանյան

 

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Գրողների միություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին