f

Անկախ

«Ոսկու տենդ Հայաստանում»․ ինչո՞ւ է դոլարի փոխարժեքը նվազում․ մեկնաբանում է տնտեսագետը


Հայաստանում դոլարի փոխարժեքի նվազումը պայմանավորված է հիմնականում ներքին գործոններով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը շարունակաբար նվազում է, օրինակ՝ երեկվա դրությամբ այն կազմել է 389-ից 391 դրամ։

«Առհասարակ ապրիլ-մայիս ամիսներին ունենում ենք դրամի արժեւորում, ինչը հիմնականում պայմանավորված է լինում հարկերի վճարմամբ։ Այս ամիսներին մարդիկ, գործարարները իրենց շահութահարկն են վճարում եւ իրենց խնայողությունները, որոնք հիմնականում դոլարով են պահում, փոխանակում են, որպեսզի վճարեն հարկերը»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը նաեւ մեծ քանակության ոսկի է արտահանում հիմնականում Արաբական երկրներ, ինչը նույնպես նպաստում է դրամի արժեւորմանը․ «Վերջին ամիսներին շարունակվում է ոսկու տենդը, այսինքն՝ Հայաստանից բավականին քանակությամբ ոսկի է արտահանվում, հատկապես ԱՄԷ-ից, միայն փետրվարին մեր արտահանումն աճել էր 2,5 անգամ, ինչն աստղաբաշխական թիվ է։ Եթե հաշվի առնենք վերջին 4 ամիսների տվյալները, ապա կարող ենք արձանագրել, որ մոտավորապես 3 մլրդ դոլարի չափով ոսկի է արտահանվել Հայաստանից։ Սա նաեւ որոշակի շրջանառություն  է ապահովում դոլարային իմաստով, քանի որ հիմնականում դոլարի միջոցով է իրականացվում գործարքը»։

Պարսանն ասաց, որ մեկ այլ գործոն է նաեւ այն, որ Կառավարությունը մեծ քանակությամբ հարկեր է վերցնում տնտեսությունից, սակայն չի կարողանում այդ գումարները վերադարձնել տնտեսություն․ այսինքն՝ ունենում ենք բյուջեի թերակատարում, եւ սրա արդյունքում դարձյալ որոշակի դրամի պակաս է առաջանում տնտեսության մեջ․

«Այս տենդենցը կշարունակվի մինչեւ մայիսի սկիզբ՝ հաշվի առնելով այս գործոնները, որոնք դեռեւս կպահպանվեն։ Եթե շարունակվի ոսկու վերաարտահանումը, ապա դա իր ազդեցությունը կթողնի ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով»։

Քանի որ դոլարն արժութային պաշարների կարեւոր բաղադրիչ է, հարց է ծագում՝ ինչպե՞ս դոլարի անկումը կանդրադառնա մեր տնտեսության վրա, տնտեսագետը մեկնաբանում է․

«Մեր արտարժութային պաշարների զգալի մասը ապահովում են դոլարով, որի նպատակը մեր տնտեսության կայունության ապահովումն է։ Դոլարի արժեզրկումը կարող է իր ազդեցությունը թողնել եւ՛ դրական, եւ՛ բացասական առումով։ Դրական առումով կարող է ազդել նրանով, որ արտաքին պարտքի սպասարկումը կդառնա ավելի քիչ ծախսատար, այսինքն՝ ավելի քիչ դրամ կհատկացվի արտաքին պարտքի սպասարկման համար»։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ դրամի արժեւորումը կարող է նպաստել ներկրվող ապրանքների գների նվազմանը․ «Դրամի արժեւորման պայմաններում տեղական արտադրողները կորցնում են իրենց մրցունակությունը․ ներկրվող ապրանքները դառնում են ավելի էժան, տեղական ապրանքները մնում են նույն մակարդակի վրա, եւ ստացվում է, որ նրանք կորցնում են շուկան։ Պատահական չէ, որ վերջին տարիներին պայմանավորված դրամի արժեւորմամբ մենք կորցրել ենք մեր տեղական շուկայի մի զգալի մասը։ Դրամի արժեւորման պայմաններում նաեւ մենք բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու արտահանման պարագայում։ Պաշտոնական թվերով ունենք 50 տոկոսանոց աճ արտահանման, այս տարի՝ 2․5 անգամ է աճել, սակայն այս աճը Հայաստանի ապրանքները չեն ապահովում։ Այսինքն՝ մեր տեղական արտադրանքը, պահածոները եւ այլն, այլ ճիշտ հակառակը՝ առանձին ուղղություններով իրենց արտահանումը կրճատել են, քանի որ մրցունակ չեն ռուսական, եվրոպական շուկաներում։ Պետությունը դրամի արժեւորման պայմաններում պետք է աջակցի տեղական արտադրության զարգացման, ծախսերի նվազեցման, մրցունակության աճին, հակառակ դեպքում դա, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ այս տարի, իր բացասական ազդեցությունը կթողնի»։

Հայաստան Սուրեն Պարսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին