f

Անկախ

Ես պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է «Գոյ» թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է. Վարդան Մկրտչյան


Մենք ընդամենը կազմակերպել ենք մեր ընթացակարգը, և երբ մարդիկ ասում են՝ ոչ, սա այսպես էլ պետք է լինի, ես դա մի քիչ չեմ հասկանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սունդուկյան» թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը՝ անդրադառնալով «Գոյի» թատրոնի աշխատակիցների դժգոհություններին, թե իրենց թույլ չեն տալիս մուտք գործել «Գոյ» թատրոն և պահանջում են անցաթուղթ։

Նրա խոսքով՝  իրենք բոլորը հավասար իրավունքների մեջ են և առավելություններ ունեցողներ չկան։

Հարցին՝ ինչու թույլ չեն տալիս աշխատակիցները մուտք գործեն թատրոն, նա պատասխանեց, որ  թույլ են տալիս. «Ուզում ենք թատրոնը հարգեն, «Սունդուկյան» թատրոնի յուրաքանչյուր աշախատակից անցաթղթերը լրացրել է, թող իրենք էլ լրացնեն 1-2 օրվա ընթացքում քարտերը կտանք։ Մենք ասում ենք լրացնեիք մեկ շաբաթ առաջ, արդեն կմտնեիք, ի՞նչ խնդիր կա։ Եթե այս պահին լրացնեն, ապա 1-2 օրվա ընթացքում կստանան քարտերն ու արդեն մուտք կգործեն»,- ասաց նա։

Իսկ թե ինչպես է պատկերացնում «Գոյի» թատրոնի ներկայությունը «Սունդուկյանի» կազմում, նա արձագանքեց․ «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով, կա կառավարության որոշում և կարող է լինել «Գոյի» թատրոնը այս կազմի մեջ, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես նաև պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է այդ թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է»։

Մկրտչյանը շեշտեց, որ իր՝ «Սունդուկյան» թատրոն գալուց հետո այնքան ահռելի աշխատանքներ են կատարվել, որ միայն աշխատանքները բավարար չափով խոսում են իրենց մասին։ «Երբևէ տեսե՞լ եք 5-6 տարիների ընթացքում որևէ ղեկավար իր կառույցի համար այդչափ աշխատանք անի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:

Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Վարդան Մկրտչյան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Գոյ» թատրոն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին