f

Անկախ

Դատախազը պահանջում էր Աշոտյանից և մյուսներից բռնագանձել ավելի քան 905 մլն ՀՀ դրամ․ քաղհայցը վերադարձվեց՝ դատավարության պահանջներին չհամապատասխանելու հիմքով


Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատալսումները։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանրային մեղադրողը դատական նիստում ներկայացրել է քաղհայց՝ պահանջելով Աշոտյանից և մյուսներից հօգուտ պետության բռնագանձել 905 մլն 194 հազ․ 706 ՀՀ դրամ գումար՝ որպես վնասի փոխհատուցում, միևնույն ժամանակ, դատախազը միջնորդեց արգելանք դնել մեղադրյալների գույքի վրա։ Պաշտպանության կողմն առարկեց՝ նշելով, որ հայցը չպետք է քննվի, այն իրավաչափ չէ։

«Սիրուն է, չէ՞, հնչում ՝ Աշոտյանից և մյուսներից բռնագանձել 905 միլիոն դրամ: 905 միլիոն դրամն Արմեն Աշոտյանի հետ կապ չունի: Սխալ հայցադիմում է ներկայացվել, չպիտի քննվի ու անմիջապես պետք է հետ վերադարձվի»,- հայտարարեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Դատարանը որոշեց մերժել գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը, իսկ հայցը՝ վերադարձնել, քանի որ այն չի համապատասխանում դատավարության պահանջները։

«Գտնում եմ հայցը չի բավարարում դատավարության պահանջները։ Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որոնց վրա կարող են գույքային պատասխանատվություն դնել մեղադրյալի գործունեության համար»,-ասաց դատավոր Վահե Դոլմազյանն՝ ավելեցնելով, որ հայցադիմումում նշված է մեղադրյալներից յուրաքանչյուրի դեմ պահանջ «Բայց եթե 4 մեղադրյալներից պահանջ է ներկայացվում 905 մլն գույքային վնաս, պետք է, օրինակ, նաև պատճառաբանվեր, թե ինչու մեկ մեղադրյալից պետք է գույքային պատասխանատվություն ստանալ։ Նման պատճառաբանություններ ներկայացված չեն հանրային մեղադրողների կողմից, ուստի հայցադիմումը վերադարձվում է ձեզ»։

Հաջորդիվ դատարանում քննարկվեց ապացույցների հետազոտման հարցը։ Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Դատական նիստ Արմեն Աշոտյան Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին