f

Անկախ

«Փաստ». Ուշագրավ քաղաքական իրադարձություն. ո՞վ կդառնա նորաստեղծ կուսակցության նախագահ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ ապրիլի 5-ին, ուշագրավ քաղաքական իրադարձություն է տեղի ունենալու Հայաստանում: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Արտաքուստ սովորական երևույթ է, որ նոր ստեղծվող կուսակցությունը հիմնադիր համագումար է հրավիրելու: Սակայն վերը նշված «ուշագրավությունն» այն է, որ թեպետ կուսակցության հիմնադիրը նույնանուն շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ֊մայոր Արշակ Կարապետյանն է, սակայն հնարավոր է, որ այդ կուսակցությունը դե յուրե ունենա այլ նախագահ: «Փաստի» տեղեկություններով, Արշակ Կարապետյանը կուսակցության նախագահի ընտրության հարցը թողել է համագումարի հայեցողությանը:

Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը ցանկանում է պահպանել «Համահայկական ճակատ» շարժման բուն էությունն ու բովանդակությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարժման մեջ ներգրավված են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և անկուսակցականներ, և այս կերպ նրանք պարտավորված չեն լինի մտնել նորաստեղծ կուսակցության մեջ, այլ իրենց գործունեությունը կշարունակեն շարժման շարքերում: Նախատեսվում է, որ համագումարը կլինի բազմամարդ, կլինեն ողջույնի խոսքեր այլ քաղաքական ուժերի ղեկավարների կողմից։ Հյուրեր կլինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Ի դեպ, Արշակ Կարապետյանը համագումարին կներկայացնի կուսակցության հիմնադրման նպատակները։ Գեներալմայոր Արշակ Կարապետյանը նախօրեին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և ովքեր պատրաստ են շենացնել այն, միանալ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին, համախմբվել և միասին քննարկել, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արշակ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին