Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսկայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ դատավոր Վահե Միսակյանին հայտարարվում է խիստ նկատողություն։
«Դատավորը թույլ է տվել գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է»,- պարզաբանել է Անդրեասյանը։
Նկատենք, որ այսօր տեղի է ունենալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական վերջին նիստերից մեկը։ Այսօր սպասվում է Սերժ Սարգսյանի վերջին խոսքը դատարանում, ինչից հետո դատավոր Միսակյանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։