«Կարծում եմ՝ ոևէ մեկը չի զարմանա, եթե ասեմ, Հայաստանի Հանրապետության կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանը կարող էր իրեն նամակ գրեր Արցախին սպասվող արհավիրքի մասին։
ՀՀ նախկին նախագահն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն, ասելով, որ նրան կենցաղային հարցերով ինչ-որ նամակներ է ուղղել։
«Իմ գրասենյակի ղեկավարը հերքեց այդ ինֆորմացիան, պահանջեց, որ հրապարակվեն այդ նամակները հրապարկեն։ Պարզ է, ոչինչ տեղի չունեցավ, քանի որ նման բան չէր եղել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծեց՝ մի քանի անգամ կրկնել է, արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր, Արցախի հարցում գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստոացուցիչ վիճակ, դրանք ընդամենն արհավիրքի հետևանքներն են։