f

Անկախ

Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը


«Հայտարարված է նստացույց, բայց իմ շատ ընկերներ, հանդիսատես մոտենում են ու ասում, որ նստացույցը քիչ է, պետք են գործողություններ»,-  ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, ով երեկվանից անժամկետ նստացույց է սկսկել «Գոյ» թատրոնի փակ դռների առջև։

Նա նշեց, որ ֆեյսբուքում առաջարկներ են հնչում՝ որպես գործողություն, պատրաստ են չայցելել  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որին էլ «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ միավորվել է։

«Մարդիկ պատրաստ են չայցելել Սունդուկյանի թատրոն։ Նրանք, ովքեր մտահոգ են մեր թատրոնի ճակատագրով, մեր մշակույթի պահպանման հարցով, առաջարկում եմ բոլորս, որպես բողոքի ակցիա, վաղվանից մեկ ամիս չայցելենք որևէ թատրոն։ Այսպես փորձենք թատրոնների գործունեությունը պարալիզացնել՝ ի աջակցություն «Գոյ» թատրոնի»,- ասաց Արզումանյանը։

Հիշեցնենք, որ երեկվանից «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի փակ դռների առջև։ Նրանց պահանջն է. «Երեկ մենք անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել ենք վարչապետի աշխատակազմին, ԿԳՄՍ նախարարություն։ Մեր պահանջն է՝  վարչապետը և ԿԳՄՍ նախարարը դրական պատասխան տան, հաստատեն այն հանգամանքը, որ «Գոյ» թատրոնը լինի անկախ, մեխանիզմներ կիրառեն,  դա դարձնեն որպես վավեր փաստաթուղթ, ինչպես իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք մեր խախտված իրավունքների վերականգնում»։

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերամիավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ վերամիավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։

«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ  չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Սարգիս Արզումանյան ՖԲ Գրառում «Գոյ» թատրոն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին