f

Անկախ

Կարող ենք 21-րդ դարը ճանաչել որպես օրինական ցեղասպանության դարաշրջան, որը բացել են ՄԱԿ-ը և արևմտյան աշխարհը. Ֆորջեյ


Ադրբեջանը ներկայումս գործում է անպատժելիության տարածքում, և մենք սա տեսել ենք ցեղասպան մյուս բոլոր պետությունների դեպքում, երբ նրանք փորձում են միջազգային հանրության արձագանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը։

«Եվ երբ միջազգային հանրությունը ոչինչ չի անում, նրանք էլ ավելի առաջ են գնում իրենց քայլերում։ Ցեղասպանության գործընթացը արմատականանում է: Վստահ եմ, որ հիմա շատ մարդիկ կան, հատկապես Արևմուտքում, որոնք ասում են, թե հնարավոր է, որ նորից կարճ պատերազմ լինի, բայց դա այնքան էլ վատ չէ: Նույն բանն էր ասվում Ռուանդայի, Բոսնիայի, նույնիսկ Հոլոքոստից առաջ: Ցեղասպանությունից անմիջապես առաջ միշտ կա այսպիսի զգացողություն, որ դա անհնար է, որ այն երբեք տեղի չի ունենա։ Սակայն մենք գիտենք, որ ցեղասպանությունները շատ արագ են տեղի ունենում, դրանք երկար գործընթաց են, սակայն զանգվածային սպանությունների կամ զանգվածային բռնի տեղահանման տեսքով ցեղասպանությունը կարող է տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում։

Եվ մենք դրան ականատեսը եղանք անցած տարվա սեպտեմբերին՝ Արցախի ցեղասպանության ժամանակ, երբ չորս հազարամյակ շարունակվող քաղաքակրթությունը մի քանի օրվա ընթացքում ոչնչացվեց»,-ասաց նա:

Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապօրինի է պահվում այլ նշանավոր հայերի հետ։ «Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ նրա գերեվարումը հատկապես մտահոգիչ է։

Կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանին հատուկ են թիրախավորել, քանի որ նա այն խիզախ մարդկանցից է, որը բարձրաձայնում էր Արցախի անկախության և ինքնորոշման սկզբունքը։ Նա Արցախի ամենահայտնի դեմքերից էր և չուներ վախ։ Նա համարձակ էր և խոսում էր ազնվորեն։ Եվ դա միշտ էլ մեծ սպառնալիք է ցեղասպան ռեժիմների համար, քանի որ նրանք գործում են ոչ թե ճշմարտության, այլ քարոզչության հիման վրա:

Ռուբեն Վարդանյանն ասում էր Ադրբեջանի համար դաժան ճշմարտությունը, այն է՝ արցախցին ունի ինքնորոշման իրավունք, որը ընդունված է միջազգային իրավունքով և պետք է ճանաչվի միջազգային իրավունքով։ Ավելին, Ռուբեն Վարդանյանը մարդասիրական գործունեության համաշխարհային հռչակ ունի, նա հարգանք է վայելում միջազգային, համաշխարհային մակարդակով, նա նաև շատ հաջողակ գործարար է:

Նրան փորձել են հեղինակազրկել՝ մեղադրելով Արցախում Ռուսաստանի դրածո լինելու մեջ։ Ռուբեն Վարդանյանի դեմ նրանք փորձել են իրենց քարոզչական բոլոր հնարքները։ Իր մեծ ուժի և արցախցու իրավունքներն անհավանական խիզախ ձևով արտահայտելու ֆոնին ես երբեմն մտածում էի, որ Ռուբեն Վարդանյանն ասես մի Արարատ լեռ լինի, որը տեղադրել են Արցախում։ Այնպես որ, կարծում եմ՝ դրա համար են կենտրոնանում նրա վրա: Նա Արցախի խորհրդանիշներից մեկն է, և ցեղասպանություն իրականացնելու լավագույն միջոցներից մեկը ղեկավարությանը թիրախավորելն է և ազգային կարևոր խորհրդանիշներին թիրախ դարձնելը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ այս պայմաններում Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել COP 29-ը, Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն ասաց. «Կցանկանայի ուղերձ հղել համաշխարհային հանրությանն այս մասին: Մարդու իրավունքների ոտնահարումներ կատարելու համար պետությանը մեկուսացնելը ուժեղ քայլ է, քանի որ պետությունների մեծ մասն ունի ինչ-որ բան, որի պատճառով վախենում է մեկուսացումից։ Կան շատ պետություններ, որոնք թույլ են տալիս մարդու իրավունքների խախտումներ, որոնք իրենց պատմության ընթացքում են թույլ տվել զանգվածային վայրագություններ։ Համենայն դեպս, շատ երկրների դեպքում դա այդպես է, և նրանք չեն դատապարտում այլ երկրների՝ չցանկանալով ռիսկի դիմել, քանի որ իրենց ևս կարող են դատապարտել նույն բանի համար։

Սակայն կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է մտածի այն մասին, թե կոնկրետ ինչ է անում, երբ թույլ է տալիս Ադրբեջանին մաքրել իր կերպարը՝ հյուրընկալելով COP 29-ը:

Ստացվում է, որ մենք ունենք ցեղասպանություն իրականացնող երկիր, որը հյուրընկալում է բնապահպանական գագաթնաժողով: Նույնիսկ եթե մենք համաձայնենք միջազգային հարաբերությունների իրատեսական մտքի դպրոցի հետ առ այն, որ իրականում չկան կանոններ, և ուժն է որոշում ամեն ինչ, կան ցինիզմի տարբեր աստիճաններ, որոնցով կարելի է գործել։ Եվ եթե միջազգային հանրության համար ընդունելի է ցինիզմի այս մակարդակը, ապա կարող ենք հայտարարել, որ ցեղասպանությունների կանխարգելումն ավարտված է, վերջ, կարող ենք 21-րդ դարը ճանաչել որպես օրինական ցեղասպանության դարաշրջան, որը բացել են ՄԱԿ-ը և արևմտյան աշխարհը, որը հայտարարում է, որ դեմ է ցեղասպանությանը:

Կարծում եմ, որ դա շատ տխուր պատմություն կլինի մարդկության համար: Նաև խնդրում եմ աշխարհի բոլոր այն երկրներին, որոնք իրենց շահերը չեն տեսնում այն ամենում, ինչ այժմ կատարվում է Հարավային Կովկասում, մտածել, թե դա ինչ է նշանակում իրենց համար, եթե Ադրբեջանն անպատիժ է մնում ցեղասպանական այս աստիճանի գործունեության համար, ցեղասպանական իր քայլերը, իր վատ հեղինակությունը քողարկելու համար։

Կոչեք այն ինչ կուզեք, սակայն այդ երկրները պետք է նկատի ունենան, թե ինչ է դա նշանակում իրենց համար, իրենց տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության համար, ի՞նչ այլ լարվածություններ են բորբոքվելու ամբողջ աշխարհում, երբ որոշ պետություններ, մասնավորապես բռնապետությունները, որոշեն, որ իրենց շահերից է բխում պարզապես գնալ, վերցնել այն հողակտորը, որին նրանք տենչում էին տասնամյակներ շարունակ: Այնպես որ, կարծում եմ՝ սա իսկապես մի իրավիճակ է, որի շուրջ միջազգային հանրությունը պետք է շատ լավ մտորի, քանի որ այն որոշումները, որոնք նրանք այժմ կայացնում են Ադրբեջանի հարցում, կհետապնդեն կամ օգուտ կբերեն նրանց՝ կախված նրանից, թե ինչ կորոշեն առաջիկա տասնամյակների համար»,- հայտարարեց նա:

Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ Ադրբեջան Հայաստան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին