f

Անկախ

«Հրապարակ». սա ցույց է տալիս, որ ոչ թե քաղաքական գործիչների հետ գործ ունենք, այլ փողոցում խառը կանաչի վաճառող բազազների հետ


Բրյուսելում այսօր՝ ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից պաշտոնական Երեւանը ֆինանսական աջակցության ակնկալիքներ ունի։ Սա է պատճառը, որ իշխանականներն այն համարում են պատմական եւ անվտանգային երաշխիքների տեսանկյունից՝ խիստ կարեւոր, համոզված լինելով, թե երկրին սպառնացող վտանգները կարելի է 1-2 միլիարդ դոլարով չեզոքացնել, վերջնականապես Ռուսաստանին քշել մեր տարածաշրջանից եւ նետվել Եվրոպայի գիրկը։


Մեր տեղեկություններով, Փաշինյան-ՔՊ-ականներ փակ հանդիպումներից մեկի ժամանակ տնտեսական հաշվարկներ են անգամ արել, որ եթե Արեւմուտքը մի քանի տարի անընդմեջ տարեկան նվազագույնը 2 միլիարդ դոլար հատկացնի Հայաստանին, կարող ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, բանակը զինել՝ կտրվելով Ռուսաստանի պորտալարից, եւ արեւմտյան աշխարհին անդամագրվել։ Ի դեպ, այդ մասին ՔՊ-ականներն արդեն հրապարակային հայտարարություններ են նաեւ անում։

Մինչդեռ, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո էլ էր Արեւմուտքը մեր երկրին խոստացել 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել, մի մասը՝ գրանտ, մի մասը՝ վարկ, որն այդպես էլ մնաց թղթի վրա, առայսօր ընդամենը 150 միլիոն են այդ գումարից հատկացրել։ Իշխանությունների պահվածքը տնտեսագետ Ատոմ Մարգարյանը համեմատում է հայտնի ֆիլմի հերոսների հետ․ ««Ոսկե հորթի» հայտնի հերոսներին են հիշեցնում, երբ մեկը մյուսին հարցնում է՝ որքա՞ն է քեզ պետք՝ երջանիկ լինելու համար, կոնկրետ թիվ է ասում, հիմա մեր իշխանություններինն է․․․ Անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա։ Ո՞վ է իրենց իրավունք տվել առեւտուր անել, երկիրը հանել աճուրդի, ո՞ր լիազորություններով։ Ես խորհուրդ կտամ՝ բացել իրենց նախընտրական ծրագիրը եւ կարդալ, այդօրինակ բազարների մասին գրե՞լ են․․․ սա ցույց է տալիս, որ ոչ թե քաղաքական գործիչների հետ գործ ունենք, այլ փողոցում խառը կանաչի վաճառող բազազների հետ։ Նման մակարդակի զրույցներ վարելը, թե իբր Արեւմուտքը կգա, մեզ կփրկի թուրքի երախից եւ մեզ կպաշտպանի, ուղղակի մանկամիտ խոսակցություններ են»։

Պետության պաշտպանական համակարգերը եւ տնտեսությունը հզորացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Հայաստանում միշտ եղել են եւ այսօր էլ կան, հարցի մյուս կողմն է՝ ուզո՞ւմ է արդյոք իշխանությունը հզորացնել բանակն ու տնտեսությունը, թե՞ ոչ․ «Մենք ընդհանրապես կարող ենք տասնյակ միլիարդավոր դոլարների հաշիվ բացել, թե ինչ գումարներ են մտել Հայաստան, այսօր էլ ՀՀ կոնսոլիդացված պարտքը (նկատի ունեմ՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր կազմակերպությունների՝ ներառյալ բանկերի պարտքը) 15 մլրդ դոլար է, եւ ի՞նչ՝ երկիրը ծաղկե՞լ է, պաշտպանական համակարգերն ամենաբարձր մակարդակի վրա՞ են, Արցախը Հայաստան է, եւ վե՞րջ․․․ Հետեւաբար, նման զրույցները սպառողի, սպառողական հոգեբանություն ունեցող, եթե կուզեք՝ տգիտության, խավարի մեջ խարխափող հասարակության փոքր մի զանգվածի համար են։ Իրականում մարդկանց աչքերը բացվել են, նման շոուներով, անհեթեթ զրույցներով մարդկանց չես խաբի»։

Նրա խոսքով՝ հասարակությունը կարիք ունի ոչ թե մանվածապատ դատողությունների, այլ հաշվետվությունների՝ կոնկրետ ի՞նչ են արել 6 տարվա ընթացքում եւ արդյոք նվեր ստացած գումարները պետության կարիքների համա՞ր են ծառայել, իսկ, տնտեսագետի հաշվարկով, տարեկան առնվազն մեկ միլիարդ դոլար տարբեր աղբյուրներից նվեր են ստացել․ «Մարդամեկը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ Լ․ Շ․) 2018 թվականին ասում էր՝ 2,5 միլիարդ դոլար է իրեն պետք՝ «երջանիկ» լինելու համար, նկատի ունեմ՝ բանակը զինելու համար։ Այդ թիվն իրենց համար իդեա-ֆիքս է, հիմա էլ, փաստորեն, առնվազն այդքան գումար են ակնկալում։ Բայց այդպես չի լինում, այդ գումարները կան երկրում։ Բոլորս լավ ենք հիշում «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» խոստումը, այդ մկների եւ ձկների 25 տարվա կողոպտած գումարները 30 միլիարդ դոլարից ավելին են, ես կարող եմ հաշվարկներով հիմնավորել։ Եթե իրենք իսկապես իրենց ծրագրերն իրագործեին, շատ արագ 2.5 միլիարդը կվերականգնեին եւ պաշտպանությունն ու բանակային դիմակայությունը կբերեին հավուր պատշաճի տեսքի։ Բայց քանի որ իրենք էլ են կոռուպցիայի շրջապտույտի մեջ, բնական է՝ ոչինչ էլ չեն արել կամ էլ չնչին են արել, առավելագույնը՝ մի հարյուր միլիոն դոլարի չափով։ Մինչդեռ իշխանության գալու սկզբնական ամիսներին բազմաթիվ էքսպերտներ, այդ թվում` ես, իրենց խորհուրդներ ենք տվել, թե ինչ պետք է անել՝ երկիրը «շողուլի» բերելու համար։ Կյանքը ցույց տվեց, որ իրենք բոլորովին այլ ծրագրով են եկել, ավելի ճիշտ՝ նրանց բերման են ենթարկել բոլորովին այլ ծրագրով, եւ այդ լոլոները թող չպատմեն, թե կգա ինչ-որ Միշել, Բորել, կփրկի: Չեն կարող մեզ այդ կարգի հեքիաթներով խաբել։
Արեւմուտքն ընդամենը փորձում է ՌԴ-ին մեր ձեռքով հանել տարածաշրջանից»։

«Մեր պետությունը Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագրեր ունի, հիմա անվտանգության մի համակարգից երբ ցատկում ես մեկ այլ համակարգ, իսկ դիմացդ անհաղթահարելի անդունդ է, ունե՞ս հարցի պատասխանը` ի՞նչ է լինելու այս երկրի ու ժողովրդի հետ: Իրենք չունեն պատասխան, ինչպես նաեւ չունեն Արեւմուտքի իրենց ստնտուները»։

Մարգարյանի համոզմամբ, ԵՄ-ն այսօր ինքն ունի աջակցության կարիք․ «ԵՄ-ն այսօր ասեղների վրա է նստած, քայքայվող, փլուզվող ռեգիոն է, ԵՄ-ն դարձել է անգլո-սաքսոնական զույգի աղքատ սատելիտը, ինչի՞ մասին է խոսքը։ Նրանք մեծ խնդիր ունեն իրենց տնտեսությունների հետ, ինչո՞ւ պիտի մեզ գումարներ տան: Ուկրաինային էլ էին խոստացել զինել, հիմա ԵՄ զինապահեստները դատարկ են, ակնհայտ է, որ բթացած եվրոպական ժողովուրդները հիմա արթնանում են, մեկը մյուսի ետեւից նրանց կառավարություններն ընկնում են»։

«Իսկ մեզ տված խոստումները նման են ձկան խայծի՝ գցում են ու ոնց պետք է՝ սկսում կառավարել: Կոռումպացված, վարկաբեկված էլիտաները, այո, մշտապես քարոզչական հնարքներով փորձում են մնալ ջրի երեսին, բայց, ինչպես հայտնի է, փրփուրներից չես կարող երկար կախվել։ Ի վերջո, ոչ մեկին իր սիրուն աչքերի համար միլիարդավոր դոլարներ չեն տալիս, եթե, իհարկե, սեղանի վրա քո տարածքներն ու պետականությունը չեն, իսկ սրանք այդ գումարները լցնելու են իրենց անձնական հաշիվների վրա, լցնելու են շվեյցարական բանկեր։ Չեք կարող դրսից ողորմություն բերել ու բանակը զինել, ձեզ թույլ չեն տա, գումար տվողները հիմար չեն, եթե նույնիսկ տան, կասեն` գնացեք, շրջանցող ճանապարհներ սարքեք, Նոյեմբերյանից դեպի Բավրա, Այրում գնացող: Սա ծրագիր է, կշարունակեն այնքան, մինչեւ մնա Հայաստանից մի Երեւան»։

 

Ատոմ Մարգարյան ՔՊ Արեւմուտք Ռուսաստան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին