f

Անկախ

Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է. Գուրգեն Մելիքյան


Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է. Գուրգեն Մելիքյան

«Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների և մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ Տավուշն այսօր մեր դարպասն է, և մենք պարտավոր ենք Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը պահել»,- ասում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

Նա նշում է, որ Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը միայն այնտեղ բնակվողներինը չէ, նաև՝ «իմն է, ձերն է»։

«Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահելու հայրենիքի այդ հատվածը։ Դա նույնն է, ինչ-որ Արտաշատը, Կոտայքը, Գեղարքունիքը։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած  սանտիմետր պահել սրբությամբ։ Մեր տղաները դրա համար են զոհվել, որ ունենանք հայրենիք։
Միակողմանի զիջումը ոչ մի բան մեզ չի տալու, և մենք ստորացած վիճակում ենք լինելու։
Խաղաղություն յուրաքաքնչյուրիս պետք է, գիտենք խաղաղության արժեքը, գիտենք նաև այն արյան արժեքը,  որ տղաները թափել են գիտակցելով»,- ասում է Մելիքյանը։

Նա նշում է, որ թեև տարիքին, բայց պատրաստ է հայրենիքի ամեն սանտիմետրի համար պայքարել ամբողջ էությամբ. «Տարիքը կարևոր չէ, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, ես պատրաստ եմ նաև կյանքով վճարել այդ հայրենիքի համար»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Տավուշի այդ տարածքներն ո՞ւմ պատկանում իրականում, նա նշում է. «Այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա  մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է։

Հիմա Դադիվանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր։ Ծիծեռնավանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր։ Մերն են, ուղղակի պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, ապաշնորհ մարդիկ են, որ թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները։

Պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասել՝ եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացեք, գնացեք, բավ է։ Ինչքա՞ն զիջենք։ Իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում։

Մենք պետք է ոգին վերականգնենք, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Լիահույս եմ, որ Հայաստանը լինելու է և հզոր Հայաստան է լինելու»։

Գուրգեն Մելիքյան Տեսանյութ Տավուշի մարզ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին