f

Անկախ

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը և խստորեն դատապարտել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը


Հայաստանի ժուռնալիստների միությունից տեղեկացնում են, որ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը և խստորեն դատապարտել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը․

 

«Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը` դատապարտելով AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստին: 

«EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի գրառման մեջ, որին կից ներկայացված է նաև ՀԺՄ հայտարարությունը` հետևյալ հեշթեգով` #JournalismIsNotACrime (Լրագրությունը հանցագործություն չէ):

Կամակերպությունից մեզ տեղեկացրեցին նաև, որ առաջիկայում կհրապարակվի նաև EFJ-ի ամբողջական հայտարարությունը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության փաստի կապակցությամբ»:

Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Նարեկ Սամսոնյան Լրագրողների եվրոպական ֆեդերացիա Հայաստան

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին