f

Անկախ

Դավիթ Մակյան․«Մեդալ նվաճելուց հետո վստահությունս վերականգնվեց»


Հայաստանի կարատեի հավաքականի առաջատար մարզիկ Դավիթ Մակյանը մարտին կայացած ԱՄՆ-ի բաց առաջնությունոում իրեն լավագույն կողմերով դրսևորեց՝ նվաճելով 2 մեդալ։
Հայ մարզիկը հանդես եկավ -75 կգ  և բացարձակ քաշային կարգերում՝ հաջորդաբար նվաճելով բրոնզե և արծաթե մեդալներ։
Անկախի հետ զրույցում Դավիթը կիսվում է տպավորություններով՝ կարևորում ձեռքբերումները, քանի որ տևական ժամանակ վնասվածքի պատճառով չէր կարողանում լիարժեք հանդես գալ։


-Շնորհավորում ենք տպավորիչ ելույթների և մեդալներ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Առաջնությանը սկսել եմ նախապատրաստվել տարեսկզբից։ Հունվարին Աթենքում տեղի ունեցած մրցաշարում պարտություն կրեցի, իմ մասնակցությունից գոհ չէի։ Նշեմ, որ վերջին 1 տարվա սպորտային կարիերայիս ելույթներից գոհ չէի՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառն այն էր, որ վերականգնողական շրջան էի անցնում վնասվածքից հետո։ Աթենքի սերիայից հետո հասկացա, որ պետք է այլ մոտեցում ցուցաբերել և սկսեցի ամեն ինչ սկզբից՝ համարելով, որ զրոյական կետում եմ ու այն մարզավիճակում չեմ, որ ինքս ինձ պատկերացնում եմ։ Սկսեցի ամենահասարակ  վարժություններից՝ առաջին հերթին ֆիզիկական մարզավիճակ հավաքելով ու առանձին տակտիկատեխնիկական վարժությունների վրա աշխատելով։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք մրցաշարին։
-Տրամադրվածությունս այնպիսին էր, որ շուրջ մեկտարվա անհաջող շրջանից հետո վերջապես կարողանամ գալ այնպիսի մարզավիճակի, որ  իմ ելույթից գոհ լինեմ։ Պատասխանատու մրցաշար էր նաև այն առումով, որ մակարդակը բավական բարձր էր։ Մրցմանը մասնակցում էրն աշխարհի գործող չեմպիոններ, ԱՄՆ-ի հավաքականի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ուժեղագույն մարզիկներ։ Հարկավոր էր գոնե մարզավիճակը հասցնել միջինից բարձր մակարդակի, որպեսզի իմ ելույթներից գոհ լինեի։


-Հաջորդաբար 2 կատեգորիաներում հանդես եկաք․ ի՞նչ կասեք Ձեր ելույթների մասին։
-Մրցաշարին մասնակցում էի 2 կատեգորիայում, իմ՝ մինչև 75 կգ քաշային կարգում և բացարձակ քաշային կարգում, որտեղ կարող էին մասնակցել տարբեր քաշային կատեգորիաներից մարզիկներ։ Իմ քաշային կատեգորիայում անցկացրել եմ 3 մենամարտ, որից 1-ին մենամարտում 5։4 հաշվով պարտվեցի ԱՄՆ-ի հավաքականի ներկայացուցչին, բայց վստահ էի, որ հաղթանակն իմն էր․ մի քիչ խնդիրներ առաջացան մրցավարության հետ կապված։ Ինչևէ, այդ մարզիկը դուրս եկավ եզրափակիչ, և ես հնարավորություն ստացա բրոնզե մեդալի համար պայքարելու և առանց միավորներ տալու, մեծ հաշիվներով՝ 9։0, 2։0, հաղթեցի այն մարզիկներին, որոնց որ հաղթել էր,  և բրոնզե մեդալ նվաճեցի։
Մեդալ նվաճելուց հետո վստահությունս վերականգնվեց, հասկացա, որ կարող եմ ավելին անել։ Բացարձակ քաշային կարգում անցկացրի 4 մենամարտ, որից 3-ում միավորներ ընդհանրապես բաց չթողեցի՝ հաղթելով բավական ուժեղ մրցակիցների՝ Եգիպտոսի հավաքականի ներկայացուցչին, ԱՄՆ-ի հավաքականի 2 ներկայացուցիչներին և եզրափակչում եգիպտացի մարզիկի դեմ պայքարում 0։0 հաշվի ժամանակ, մրցավարների որոշմամբ հաղթանակը տրվեց մրցակցիս։ Բացարձակ քաշային կատեգորիայում ինձ բավական լավ էի զգում և տարբերվող մենամարտեր էի ցուցադրում։ Հետաքրքրությունն այն էր, որ տարբեր քաշային կարգերից մարզիկներ էին մասնակցում, բավական լուրջ պայքար էր ծավալվել, կային աշխարհի չեմպիոններ, որոնք չկարողացան հասնել եզարփակիչ, ԱՄՆ-ի հավաքականի ներկայացուցիչներ։ Բարդ էր պայքարը, բայց ինձ լավ էի զգում, որ կարողացա հասնել եզրափակիչ, որտեղ մի փոքր չբավականացրեց՝ 0։0 հաշվի ժամանակ միավոր վերցնելը, որպեսզի խուսափեմ մրցավարների կայացարած որոշումից։


-Ձեր հաջող ելույթների շնորհիվ ստացաք նաև համագործակցության առաջարկ աշխարհահռչակ ընկերության կողմից։
-Անմիջապես մրցաշարից հետո ինձ մոտեցան գլխավոր հովանավորները՝ «Punokworld» ապրանքանիշի ներկայացուցիչները՝ համագործակցության ցանկություն հայտնելով։ Տպավորված էին իմ մենամարտերով։ Հանդիսանալու եմ նրանց ապրանքանիշի դմեքը Հայաստանում և ոչ միայն։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Պլանավորում եմ ակտիվ մարզումային շրջան սկսել։ 3-4 ամիսը տրամադրելու եմ մարզումներին։  Առաջիկա կարևոր մրցաշարը սեպտեմբերին է Զալցբուրգում վարկանիշային մրցաշար է կայանալու, որը շատ կարևոր է միավորներ հավաքելու համար, քանի որ  2025 թվականի աշխարհի առաջնության համար վարկանիշային ցիկլում ենք, և ստուգատեսը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ վարկանիշային շրջանի մի որոշ հատված բաց եմ թողել վնասվածքի պատճառով։
 

Հայաստան Սպորտ ԱՄՆ կարատե Դավիթ Մակյան մեդալ խմբագրի ընտրանի հարցազրույց

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին