f

Անկախ

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch


Ադրբեջանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Հին Աղդամ. ոչնչացված քոչվորական ժառանգություն» տեսանյութում Արցախի հնագույն մշակույթի վերաբերյալ արվում են մի շարք ինքնահնար հայտարարություններ, որոնք աղավաղում և կեղծում են հնագիտական ժառանգության հետազոտության իրական պատկերը, հայտնում է «Monument Watch»-ը։

«Մասնավորաբար, խոսելով ուշ բրոնզի և երկաթի դարերում Արցախում տնտեսական կենցաղավարման քոչվոր և կիսաքոչվոր տիպի մասին, մեջ են բերվում առանձին հնագետների հրատարակություններից՝ կոնտեքստից կտրված հատվածներ, փորձում այդ տնտեսաձևը կապել տարածաշրջանում թյուրքական ցեղերի՝ «ադրբեջանցիների» հետ։ Իհարկե սա խիստ ոչ գիտական պնդում է։ Նախ՝ խոսել Կովկասում բնակվող ժամանակակից ժողովուրդների և մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի նույն գոտիներում էթնիկ խմբերի նույնականացման մասին աբսուրդ է։ Հնարավոր չէ հղել գեթ մեկ գիտական հրատարակություն, որտեղ նման զուգահեռներ տարվեն։

Երկրորդ, դա մի ժամանակաշրջան էր, երբ, կլիմայական կտրուկ տատանումներով պայմանավորված, ողջ Առաջավոր Ասիայում, Միջերկրածովի շրջակայքում, Հյուսիսային Միջագետքում և այլուր, մշտական բնակությունը դարձել էր անբարենպաստ, և նստակյաց բնակչությանը զուգահեռ հայտնվում են քոչվոր կենսակերպ վարող ցեղեր (նկ. 1)։

Այդ ճգնաժամի արդյունքում ձևավորված հանրույթներին կապել միջնադարում այստեղ հայտնված քոչվոր կենսակերպ վարող ցեղերի հետ, տարօրինակ և գիտական մշակումներին անտեղյակ լինելու արդյունք է։

Մյուս խնդիրը Արցախի տափաստաններում հայտնաբերված, մ.թ.ա. 8-6-րդ դարերով թվագրվող քարե մարդակերպ կոթողների ներկայացումն է (նկ. 2)։ Նորություն չէ, որ ադրբեջանցի հետազոտողներն Արցախի տարածքում գտնվող ժառանգության բոլոր շերտերը փորձել են «աղվանականացնել»։ Մարդակերպ կոթողների «աղվանականացման» առաջին փորձն արել է ադրբեջանցի հնագետ Մ. Խալիլովը՝ կոթողները թվագրելով մ.թ. 4-7-րդ դարերով և դրանց առկայությունը համարելով Աղվանքում կռապաշտության դրսևորումներ (Халилов 2004, 104): Հավանաբար այս և այլ հետազոտողների համար, ովքեր այս կոթողները համարում են աղվանական, հիմք է ծառայել Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացու)  «Աղվանից պատմության» այն հատվածները, որտեղ նկարագրվում են խազարական արշավանքներն ու խազարների ռազմիկների արտաքինը՝ ըստ որի այդ ցեղերը լայնադեմ էին, անարտևանունք, կանացի կերպարանքով (Մովսես Կաղանկատվացի 1969, 103-104)։

Սակայն ինչպես ցույց են տվել մեր հետազոտությունները (Yeranyan 2021, 248-254; Պետրոսյան, Երանյան 2022, 10-15),  այս կոթողները որևէ կապ չունեն աղվանների և ընդհանրապես կովկասյան բնիկ հանրույթների հետ։ Մեր բոլոր հետազոտություններում մենք զերծ ենք մնացել նաև դրանք հայկական մշակույթի հետ կապելու որևէ փորձից։

Եվ ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր խորհրդային տարիներին հայտնաբերված կոթողների զգալի մասը տեղաշարժել են իրենց նախնական վայրից,  այդ պատճառով որոշների գտնվելու վայրն այժմ անհայտ է, հայ հնագետները դրանցից որևէ մեկը չեն տեղաշարժել։ Դրանում կարող են համոզվել նաև ադրբեջանցիները՝ այցելելով օկուպացված տարածքների հուշարձանները։

Խորհուրդ ենք տալիս ադրբեջանցի հետազոտողներին, իրենց կիսագրագիտությունը այդքան չտարփողել և ավելի շատ հետևել այն հնագիտական հետազոտություններին, որոնք փաստագրում են երևույթները և ոչ թե տարածքում քաղաքականացված հայտարարություններ»,- հայտնում է ակադեմիական հարթակը։

Արցախ հնագույն մշակույթ Ադրբեջան կեղծիք Հայաստան խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին