f

Անկախ

Հայկական ԶԼՄ-ների անկախ հետաքննությունները պարզել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ. Freedom House


Երկու անկախ հետաքննություններ, որոնք իրականացրել են հայկական անկախ Infocom և CivilNet պարբերականները, վերջինը՝ Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) միջազգային ցանցի հետ համագործակցությամբ, և որոնք հրապարակվել են 2024թ. սկզբին, պարզել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ։ Այս մասին նշվել է Freedom House  իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցում։

«Հաշվետվությունների համաձայն, 2022 և 2023թթ. «Քաղաքացիական պայմանագիրը» կարող էր շրջանցել կուսակցությունների ֆինանսավորման կանոնները և օգտագործել միջոցների հավաքման անօրինական միջոցներ։ Մասնավորապես,  հետաքննությունները ցույց են տվել, որ նշված անձանց զգալի մասը, որպես «Քաղաքացիական պայմանագրի» դոնորներ, չի իմացել նվիրատվությունների մասին, որոնք արվել են իրենց անունից, որ նվիրաբերված գումարները շատ դեպքերում գերազանցել են դոնորների եկամուտները, իսկ իբր անհատական մուծումներն արվել են կոորդինացված ձևով»,- նշվել է փաստաթղթում։

Ինչպես նշել է կազմակերպությունը, այլ խոսքով՝ այդ միջոցների իրական աղբյուրները հայտնի չեն, ինչը Հայաստանի կառավարող կուսակցությունը դարձնում է անհաշվետու երկրի քաղաքացիների առջև և ահազանգում է օլիգարխների ազդեցության վերադարձի մասին, թեկուզև ծածուկ ձևով։

«Բացի այդ,  հաշվետվությունները պարզել են որոշ համընկնումներ այն դոնորների և խոշոր բիզնեսի միջև, որոնք շահ են ստանում պետական մրցույթներից։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և նրա ընտանիքը միասին տնօրինում են «Հայէկոնոմբանկի» արժեթղթերի վերահսկիչ փաթեթը, բանկ, որը մասնակցել է նվիրատվությունների աջակցմանը։ Դատախազությունը, կառավարող կուսակցության հետ համերաշխություն դրսևորելով, հերքել է այս տեղեկությունները, գրել է Freedom House-ը։

Հայաստան Freedom House-ը զեկույց Կոռուպցիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին