Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճել է 5 մեդալ՝ 3 արծաթե և 2 բրոնզե:
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։