f

Անկախ

Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում


Ադրբեջանի երկրորդ առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ՝ կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց պրոֆեսոր Պիեռ Դարժանը։

«Մասնավորապես՝ էնթիկ հայերի կամայական ազատազրկման վերաբերյալ պահանջները, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ Հայաստանի պնդումները, եւ վերջինը՝ Հայաստանի պահանջները էթնիկ հայերի նկատմամբ կատարված բռնության տարբեր գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանի դիրքորոշումն այս մասով առերեւույթ փոխվել է վարույթի ընթացքում։ Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժվար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․ առաջին հերթին՝ Ադրբեջանը պնդում էր, թե ֆիզիկական բռնության գործողությունները ընդդեմ էթնիկ հայերի, անկախ նրանից զինվորականներ էին, թե քաղաքացիական անձինք, կոնվենցիայի նյութական շրջանակի մեջ պետք է չներառել, հատկապես երբ այդ գործողությունները կատարվել են իր զինված ուժերի կողմից։ Ապրիլի 5-ին հայտարարեց, որ ինքն այլեւս չի առարկում դատարանի իրավազորության հարցին այն պահանջների մասով, որոնք վերաբերում էին զինված հակամարտության ընթացքում էթնիկ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքին, կամ միեւնույն ժամանակ պահպանում էր իր առարկությունը այն մասով, որ կոնվենցիայի ներքո Հայաստանի մյուս պահանջները վերաբերել են զինված հակամարտության ակտիվ գործողությունների փուլում քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ենթադրյալ դրեւորումներին, եւ, որ դրանց կապակցությամբ Հայաստանը ապացույցներ իբրեւ չի ներկայացրել, որպեսզի հիմնավորի, որ դրանց հիմքում էթնիկ կամ ազգային խոշտանգումն է։ Ադրբեջանը պահպանել է իր այն առարկությունը, թե ՀՀ զինված ուժերի կողմից իբրեւ վատ վերաբերմունքի մասին պահանջները վերաբերել են զինված հակամարտության փուլին»,- նշեց պրոֆեսորը։

Պիեռ Դարժանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված առարկություններն աղոտ էին․ «Ադրբեջանի եւ էթնիկ հայերի միջեւ կոնֆլիկտը, երբ նրանք ապրում էին Լեռնային Ղարաբաղում, ուներ հստակ էթնիկ ծագում եւ ձեւաչափ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ դատարանին ներկայացված կոնֆլիկտը «էթնիկ կոնֆլիկտ է», ուստի այս համակարտությունը շարքային միջպետական կռիվ չէ ի հակադրություն Ադրբեջանի՝ հակասական եւ կոնտեքստից կտրված մեկնաբանությունների, պնդելով, թե այս կոնլֆիկտի շրջանակում կան  առանձնակի դաժան բռնության դրսեւորումներ, որոնք իբրեւ որեւէ կապ չունեն տուժողների էթնիկ ծագման հետ։ Այս հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, քանի որ 3 տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել ԼՂ-ի իրենց պատմական նախնիների հողում ապրող էթնիկ հայերի ինքնորոշումը եւ դաժանաբար վերջ դրեց այդ իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է ազատագրման կամ հայրենական պատերազմ եւ այդ գործողությունները պարունակել են խնտրական բազմաթիվ խախտումներ էթնիկ հայերի նկատմամբ, այդ թվում՝ մարտական գործողությունների շրջանակում։ Պատերազմի հետեւանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով դատարանի որոշումները։  Ադրբեջանի նպատակը էթնիկ հայրերին իրենց հայրենիքից հեռացնելն էր»։

Անդրադառնալով խնդրո առարկային՝ կոնվենցիայի կիրառելիության մասով պրոֆեսորը նշեց․ «Անձինք թիրախավորվել են հայազգի լինելու համար, եւ ոչ թե կոնվենցիայով նախատեսված այլ հիմքերով։ Ադրբեջանի կողմից խտրականության ապացույցներ տեսնելուց հրաժարվելն է անխուսափելի դարձնում նախադատավարական բանակցությունները կողմերի միջեւ»։

Պիեռ դ'Արգեն Պիեռ Դարժան Հաագայի դատարան Ադրբեջան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին