f

Անկախ

Դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան


Մենք դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով «Freedom House» միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցին։

Հիշեցնենք, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անցումային կամ այսպես կոչված «հիբրիդային» երկների վերաբերյալ տարեկան զեկույցում արձանագրել է Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշի անկում։ Մասնավորապես, պետական կառավարման համաթիվը նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 2,5-ից դառնալով 2,25, ինչի պատճառով էլ նահանջ է գրանցվել ժողովրդավարության միավորի՝ 3,14-ից դառնալով 3,07։

Կազմակերպությունն անդրադարձել է նաև իրավապահ համակարգին՝ նշելով, որ դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ է, արձանագրել դատական համակարգում նկատվող խնդիրներին, ֆիքսել Կարեն Անդրեասյանի քպական լինելու հանգամանքը։

Վարուժան Հոկտանյանը հիշեցրեց, որ 1-2-ը համարվում են կոնսոլիդացված ավտորիտար պետությունները, 2-3-ը՝ կոնսոլիդացվող կամ կիսաավտորիտար պետություններն են, 3-4-ը՝ անցումային կամ հիբիրդային ռեժիմ ունեցող երկրներն են, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը․«Հայաստանը երբեք դրանից բարձր չի եղել, մինչև 2018թ․ «Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը» ՀՀ-ն կիսաավտորիտար էր, դրանից հետո մի փոքր դուրս է եկել այդ իրավիճակից»։

Ինչ վերաբերում է դատական և իրավապահ համակարգի վերաբերյալ կազմակերպության դիտարկումներին, թե ինչն է ցածր համաթվի պատճառը, ինչն է ազդել, ապա Հոկտանյանը զերծ մնաց առավել մանրամասն խոսել՝ նշելով, որ մասնագիտացված չէ այդ ոլորտում, միայն արձանագրեց, որ ինչպես կոռուպցիայի, այնպես էլ՝ դատական համակարգի համաթիվը չի փոխվել, դատական համակարգի անկախության համաթիվը 2,75 է, ինչը բավականին ցածր է այսինքն՝ եթե նույնիսկ առանձին վերցնենք, ապա դա ավելի բնորոշ է կիսաավտորիտար պետությունների դատական համակարգին։ Հոկտանյանի համար առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ թիվը մնում է անփոփոխ։

«Այդ թիվը, որը բոլորովին լավ համաթիվ չէ, չի լավանում։ Եթե համաթվի դրական փոփոխություն չենք տեսնում, դա նշանակում է, որ ինչպես եղել է ոչ բավարար մակարդակի, այդպես էլ շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակի»,- արձանագրեց Հոկտանյանը։

Հարցին՝ սա ինչպես կանդրադառնա մեր երկրի իմիջի վրա, այս զեկույցն ինքնին ինչ ազդակ պետք է լինի իշխանությունների համար՝ Հոկտանյանն արձագանքեց՝ նշելով, որ կան լրիվ կոնսոլիդացված ժողովրդավարական պետություններ, պետք է ձգտել դրան և եթե մենք անցումային կամ «հիբրիդային» պետությունների շարքում ենք, ապա դա նշանակում է, որ նույն այդ կազմակերպությունը և մյուս այլ միջազգային կազմակերպություններ, որոնք ուսումնասիրում են ժողովրդավարության վիճակը երկրներում, չեն տեսնում մեծ առաջընթաց, այսինքն՝ այն, ինչ տեսնում ենք վերջին տարիներին, այնքան էլ մեծ առաջընթաց չէ։

«2018-ից հետո մի փոքր առաջընթաց եղավ, բայց մենք դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց։ Ճիշտ է՝ դուրս ենք եկել նաև ավտորիտար պետությունների խմբից, բայց ոչ ավտորիտար ենք, ոչ՝ ժողովրդավար, դեռ անցումի մեջ ենք, թե ինչքան կտևի անցումը՝ չեմ կարող ասել»,- նշեց Հոկտանյանը՝ մտահոգությամբ արձանագրելով իր կողմից նկատվող միտումները, հատկապես, որ որոշ նահանջ գրանցվել է՝ պետական կառավարման ժողովրդավարության համաթվի․ «Արձանագրվել է, որ սա բազմամյա միտում է՝ իշխանության կենտրոնացումը գործադիր թևի ձեռքում, ինչը անհանգստացնում է կազմակերպությանը։ Սա է շատ կարևոր, որ հատուկ նշվում է, որ ընդդիմադիր քաղաքապետերին իշխանությունից հեռացնելը, իշխող կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, սա էլ ազդեց, որ այդ համաթիվը նվազի»։

Մյուս մտահոգիչ հանգամանքը, որը կարևորում է Հոկտանյանը, այն է, որ չի երևում, որ այլ հարցերում գոնե բարելավում լիներ, այսինքն՝ մյուս հարցերում լճացում է։ Հոկտանյանի խոսքով՝ այդ ֆոնին բավականին լուրջ անելիքներ կան, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ։

«Համաթիվն ընդամենը 3,07 է, ինչը շատ ավելի մոտ է կիսաավտորիտարի և անցումայինի սահմանին, քան՝ 4-ին, որը արդեն կլիներ կոնսոլիդացվող կամ դեպի ժողովրդավարություն գնացող համաթիվը։ Այսինքն՝ առնվազն 4 պետք է լինի, որ համարվի դեպի ժողովրդավարություն գնացող երկիր, իսկ 3-ից դեպի 4-ի անցումը բավականին դժվար կլինի՝ հաշվի առնելով տարեկան փոփոխությունները, որ ամեն համաթիվը հիմնականում 0,25, 0,5, լավագույն դեպքում՝ 0,75-ով է փոփոխվում, իսկ այս դեպքում 0,93-ով պետք է ավելացվի։ Բավականին լուրջ քայլեր պետք է ձեռնարկել, որ 0,93-ով ավելանա, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- ասաց Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյան ժողովրդագրություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին