f

Անկախ

Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ


Իրանի վրա Իսրայելի այսօրվա հարձակումը տեղի է ունեցել փոքր ԱԹՍ-ներով, եւ իրանական կողմի արձագանքներից կարելիէ  եզրակացնել, որ Իրանը փորձում է չսրել լարվածությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Էդվարդ Բերուջանյանը:

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իսրայելը հարձակումից առաջ իրենց տեղյակ է պահել, իրանագետն ասաց. «Ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ն նույնիսկ կարող էր ինչ-որ ձեւով տեղյակ պահել Իրանին հաձակման մասին: Սա նաեւ խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն չի  ցանկացել, որ իսրայելը պատասխան տա: Իսրայելի այս հարձակումը շատ թույլ է, որ Իրանը պատասխան տա, հետեւաբար մեծ չէ հավանականությունը, որ Իրանը կարձագանքի պատասխան հարվածով: Կարծում եմ՝ շարունակականություն չի ունենա սա»:

Բերուջանյանը նկատեց, որ ԻՀՊԿ միջուկային կենտրոնների պահպանության կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ եթե Իրանի միջուկային կենտրոնների վրա հարձակում լինի, ապա Իրանը կարող է իր միջուկային դոկտրինը վերանայել եւ հարվածներ հասցնել Իրանի միջուկային կենտրոններին. «Սակայն նաեւ աստեղ արձագանք ունենք: ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային կենտրոնները թիրախավորված չեն եղել: Իրանը եւս ասել է, որ ինքը չի թիրախավորել Իսրայելի միջուկային կենտրոնները:

Իսրայելի կողմից փոքր ԱԹՍ-ներով հարվածները կարելի է սադրող գործողություն դիտարկել: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն չի պաշտպանել Իսրայելի հարձակումն Իրանի վրա, կարծում եմ՝ իսրայելը ի զորու չէ միայնակ դիմակայել Իրանի հարձակումներին: Իրանի հրթիռային հարձակումը ցուցադրություն էր, որ այդ երկիրը հնարավորություն ունի լայնամասշտաբ հրթիռային հարձակումներ գործել Իսրայելի բոլոր բազաների վրա»,- ընդգծեց նա:

Տեսակետին, որ հնարավոր է Թավրիզի վրա ԱԹՍ-ների հարվածները եղած լինեն Ադրբեջանի տարածքից, իրանագետն ասաց. «Նախկինում եղել էր տեղեկություն, որ Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ է մուտք գործել Իրանի տարածք: Կարող ենք նշել, որ չի բացառվում հանգամանքը, որ իսրայելական ԱԹՍ-ն նաեւ Ադրբեջանի տարածքով է մուտք գործել Իրանի օդային տարածք, չի բացառվում, որ հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարվաժի Իսրայելին՝ առանց Ադրբեջանի գիտության կամ համաձայնության, Բերուջանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ առանց Ադրբեջանի թույլտվության Իսրայելը չի գործի, սակայն այն հանգամանքը, որ Իրանը փորձում է լարվածությունը չսրել, կարիք չի լինի, որ նորից հարձակում լինի: Կարծում եմ՝ Իսրայելը խոհեմություն կդրսեւորի եւ չի շարունակի հարձակումները: Այստեղ մեծ է ԱՄՆ-ի դերը, քանի որ առանց ԱՄՆ-ի հետ համակարգման եւ թույլտվության, լայնամասշտաբ գործողությունների ականատես չենք լինի: Այդ միտումը չկա Արեւմուտքում: նաեւ միջազգային տարբեր խաղացողներ, դերակատարներ հայտարարում են, որ Իրանի վրա հարձակումը դատապարտելի է:

Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Իսրայելը ինքնագլուխ գործողություններ չեն անի, որպեսզի էլ ավելի չսրեն լարվածությունը տարածաշրջանում»:

Ադրբեջան Իսրայել Տեսանյութ Իրան Էդվարդ Բերուջանյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին