Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակելու է փակ մնալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Ամեն մեկն իր միջավայրում պետք է ընդվզման պրոցեսը սկսի՝ Դիլիջանից, Կիրանցից սկսած՝ Երևանով ավարտված։ Կիրանցին այս պահին պահում է պետությունը»,- ասաց Պետրոսյանը։
Նա պնդեց, որ ամենամեծ սուտն էր, որ գյուղացիները հարմարվել են․ «Սա ամենամեծ սուտն է, եկեք յուրաքանչյուր գյուղ և կտեսնեք ինչքան բան ունենք սովորելու։ Այս գործընթացով կարող է իրավիճակ փոխվել, մարդիկ տեսնում են, որ կարող են իրավիճակ փոխել»։
Պետրոսյանը նշեց, որ այսօր բոլորն ապացուցեին, որ իրենցից շատ բան է կախված։
«Ամեն մեկը պետք է ընդվզման օջախ ձևավորի և պայքարի, և դա պետք է ցանցային կերպով շատանա»,-ասաց նա։