f

Անկախ

Հայաստանի իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը. ՀՀԿ


ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել սահմանազատման հետ առնչվող գործընթացների վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով  հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը հարցական տակ է դնում մեր երկրի անվտանգությունը և բուն գոյությունը։

Ըստ այդ պայմանավորվածության, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի սահմանազատումն Ադրբեջանի հետ համարվելու է վերջանական՝ անկախ ամբողջ սահմանի հետագա սահմանազատման գործընթացի ավարտից։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ են անցնելու ստարատեգիական կարևորություն ունեցող տարածքներ, որոնք ներկայումս գտնվում են ՀՀ Զինված Ուժերի վերահսկողության ներքո: Այդ չորս գյուղերի հատվածում մեր զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են ադրբեջանական սահմանապահ զորքերին: Բացի այդ, ադրբեջանական վերահսկողության տակ են անցնելու տեղի բնակչության համար կենսական ենթակառուցվածքները։ Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները այս միակողմանի զիջմանն են գնում այն պարագայում, երբ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներից։

Նման հատվածական սահմանազատումն անընդունելի է, քանի որ այն նշանակում է միայն միակողմանի զիջումներ ադրբեջանական կողմին։ Սահմանազատման գործընթացը պետք է սկսվի ոչ թե փաստացի տարածքային փոփոխություններից, այլ սահմանի բոլոր հատվածների սահմանազատման հերթականության որոշումից, դրանք սահմանազատելուց և միայն դրանից հետո տեղանքի վրա սահմանագծման փոխադրումից։

Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ այս խնդրի լուծումից հետո անդրադառնալու է այսպես կոչված անկլավների վերադարձման խնդրին։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները նույն «հիմնավորմամբ» այդ տարածքները, որոնք իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության տարածք են, նույնպես հանձնելու են Ադրբեջանին։ Տավուշի հատվածում դա նշանակելու է, որ սահմանամերձ գյուղերը հայտնվելու են ադրբեջանական շրջապատման մեջ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։

Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց կապիտուլյանտական քայլը ներկայացնել որպես հաջողություն՝ հղելով պայմանավորվածության այն կետին, ըստ որի կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Սա բացահայտ աչքակապություն է, քանի որ նույն պայմանավորվածության տեքստում խոսվում է այն մասին, որ ապագա խաղաղության պայմանագրում կարող են նախատեսվել այլ կարգավորումներ։ Ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել, որ սահմանազատման գործընթացում ինքն առաջանորդվելու է ոչ թե միջազգային իրավունքով, այլ «արդարության» սկզբունքով։

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ սահամանզատման գործընթացում չափազանց կարևոր է սահմանների օպտիմիզացիան, որի նպատակն է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծումը, գոյություն ունեցող տրանսպորտային,  մելիորացիոն,կոմունալ ենթակառուցվածքների գործունեությունը, պաշտամունքային նշանակության օբյեկտների պահպանումը։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում խաթարվելու են բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս արժեքները։

Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի է հայտարարել, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը չհանձնելու դեպքում Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, հավաքական Արևմուտքը անթաքույց հրճվանքով է ողջունում 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման պայմանավորվածությունները։ Առավել քան ակներև է, որ նման գործընթացը չի կարող հանգեցնել երկու երկրների միջև արդարացի և կայուն խաղաղության հաստատմանը։

Ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով  հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրության, հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն, սակայն դրա տեքստը չի հրապարակվել։

ՀՀԿ դիրքորոշումը սահմազատման հետ առնչվող գործընթացների վերաբերյալ հստակ արտահատված է Ազգային Ժողովում վերջերս ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագծում, որը մերժվեց իշխող խմբակցության կողմից․

  1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017թ.) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն հիմնարար սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն:
  2. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձեւավորման նպատակով կարևորագույն նախապայմաններ են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսաների դադարեցումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը որևէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղ միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև կանխորոշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ։

ՀՀԿ հայտարարություն կապիտուլյացիա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին