f

Անկախ

Առաջնորդ չի էլ լինի, հանգիստ նստած ենք փոսի մեջ: Մի վաղեմի դիպուկ անեկդոտ այսօրվա Հայաստանի և հայերի մասին


Tovgeneal տելեգրամյան ալիքը հիշեցրեց  հետևյալ, ինպես ինքն է ասում, սոսկալի անեկդոտը ռուսների, հրեաների ու հայերի մասին: Ահա այն:

Հայրենական մեծ պատերազմ, գերմանացիները նոր համակենտրոնացման ճամբար են կառուցում, պարիսպը դրել են, բայց բարաքները դեռ չեն կառուցել, իսկ գերիները շատ-շատ են, պետք է նրանց ինչ-որ կերպ տեղավորել: Փոսեր են փորել և բոլորին լցրել դրանց մեջ: Ժամանում է Հիմլերը տեսուչների հետ, տանում են փոսերի մոտ, իսկ այնտեղ երեքական  մարդ է նստած, շուրջը՝ ինքնաձիգներով զինվածների օղակը շների հետ: Հիմլերը հարցնում է.

- Ինչո՞ւ երեքական և այսքան շատ պահակներ:

- Այստեղ ռուսներն են, եթե երեք հոգուց ավելի տեղավորենք, նրանք պարտիզանական ջոկատ կստեղծեն:

Գնում են ուրիշ փոսի մոտ, այնտեղ շատ մարդիկ են նստած, շուրջը՝ զինվածների երեք օղակ, շները, իրենց ճղելով, հաչում են, 5 մետրը մեկ՝ դիտանոց աշտարակ հրանոթով, լուսարձակները լուսավորում են փոսն ու շրջակայքը: Հիմլերը զարմացած.

- Իսկ այստե՞ղ ովքեր են:

- Այստեղ հրեաներն են:

- Իսկ ինչի՞ համար են այսքան շատ պահակները:

- Գիտե՞ք ինչ, եթե մեկնումեկին հաջողվի դուրս գալ, նա մնացածներին կտանի իր հետևից:

Գնում են հաջորդ փոսի մոտ: Այնտեղ լռություն է, ո՛չ պահակներ կան, ո՛չ շներ, բայց մարդիկ սուսուփուս նստած են: Հիմլերն էլ ավելի զարմացած.

- Իսկ այստե՞ղ ովքեր են նստած:

- Այստեղ հայերն են:

- Բա ինչո՞ւ պահակներ չկան, չեք վախենո՞ւմ, որ կփախչեն:

- Ոչ, ռայխսֆյուրեր, չենք վախենում: Հենց որ մեկը գլուխը բարձրացնի, մյուսները նրա ոտքերից ցած կքաշեն:

Պարզվում է՝ մի մոռացված անեկդոտ շատ համառոտ ու շատ դիպուկ կարող է բացատրել, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում և ինչու: Երկարաշունչ քաղաքական վերլուծությունների կարիք, որոնցով ողողված են այսօր ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, բնավ չկա:

Տավուշցիները փակել են ճանապա՞րհը, ընդվզո՞ւմ են: Հետո՞ ինչ:  Ո՞ւր է այն շարասյունը Երևանից ու Հայաստանի մյուս մարզերից, որ վաղուց այնտեղ պիտի հասած լիներ: Չկա: Հայասպան նիկոլ-ալիևը և նրա տիկնիկավարները լավ գիտեն, թե ում հետ ինչ պետք է անել: Եվ անում են… անարգել: Որովհետև հարմար նստած ենք փոսի մեջ:

Երկու օրից Եղեռնի զոհերի հիշատակի օրն է: Պատահական համընկնո՞ւմ: Վեց տարի առաջ մեզանում «առաջնորդ» հայտնվեց և հայտարարեց, որ եկել է փրկելու մեզ կոռռւպցիայից: Ոչ ոք նրա ոտքերից ցած չքաշեց: Ամբոխը համախմբվեց, հավաքվեց նրա շուրջը և ճիշտ այս օրը գահընկեց արեց պետության գլխավորին, որպեսզի ծնծղաներով իշխանության բերի իր  «փրկչին»: Կոռուպցիայից մարդիկ, իհարկե, չազատվեցին, փոխարենը հիմա սիրահոժար հարկեր են մուծում մի խումբ ներքինիների շքեղ կյանքի համար, փոխարենը ստացան Արցախի կորուստ ու նոր սահմանագծում, փոխարենը քայլ առ քայլ, մաս-մաս «ազատվեցին» իրենց հողերից, եկեղեցիներից, հուշարձաններից, տունուտեղից, դաշտերից, սարերից, ճանապարհներից, ծառերից, իրենց ազատությունից ու անվտանգությունից, զավակների ապագայից, նույնիսկ կարծիք հայտնելու և հիշողություն ունենալու իրավունքից, վերջապես արժանապատվությունից, առհասարակ ժողովուրդ և ազգ լինելու իրավունքից:

Կասկած չկա, որ մի հոծ բազմություն, ինչպես միշտ, սովորության ուժով, կշտապի ծաղիկներ դնել Եղեռնի զոհերի հուշարձանին: Բայց ո՞վ, հիմա ո՞վ դրա իրավունքը ունի, եթե այսպես,  առանց իսկ կրակոցի  հանձնվում ենք, եթե պետության գլխին ենք թողնում մեկին, որը ժխտում է Ցեղասպանությունը: Երկրորդն աշխարհում ցեղասպանողից՝ թուրքից հետո: Ուրեմն ի՞նչ հիշատակ ենք պահելու՝ գնալով հուշարձանին, ի՞նչ ենք մրմնջալու անմեղ զոհերին,  որ եղեռնը շարունակվո՞ւմ է, բայց այժմ արդեն ներքին թշնամո՞ւ, սեփական ձեռքերո՞վ:

Լուռ նստած ենք փոսի մեջ, ո՛չ պահակներ կան, ո՛չ հաչող շներ… Գլխավորը՝ ոչ ոք հանկարծ գլուխը չբարձրացնի:  Լավ տեղավորված ենք՝  քաջ գիտակցելով, որ այսպես շարունակվելու դեպքում վաղը մեր անփառունակ վախճանի հիշատակի օր էլ չի լինելու. թուլակամ ինքնասպանները լավագույն դեպքում մնում են անհիշատակ:  

 

Հայաստան ներքին քաղաքական իրավիճակ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին