f

Անկախ

Անչափահասի մահվան ելքով ողբերգական ՃՏՊ Արարատի մարզում. ղեկին ևս եղել է անչափահաս


Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակինիշի բեռնատարին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ գետի մեջ: «BMW»-ն կողաշրջվել է:Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդ Գագիկ Վ.-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից Հայկ Հ.-ն գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական  վարույթ:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները սովորում են Արտաշատի թիվ 1-ին դպրոցի 9-րդ դասարանում և նշելիս են եղել «BMW»-ի վարորդի ծննդյան օրը, իսկ հիվանդանոցում Արտաշատի ոստիկաններն ու պարեկները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կանխել են հաշվեհարդարը (վենդետան), քանի որ մահացած երեխայի բարեկամները փորձել են պարզաբանում և հաշվեհարդար տեսնել «BMW»-ի վարորդի հարազատների հետ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հայաստան ՃՏՊ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին