f

Անկախ

Միակողմանի զիջումներով խաղաղություն բերելը հեռանկար չունի. Ավետ Ադոնց


Դիվանագիտությունն ունի 4 առանցքային գործառույթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների  ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«Առաջինը՝ հստակ իմանալ քո նպատակները և դրանց հասնելու միջոցներ, երկրորդ, հստակ ըմբռնել հակառակորդի, թշնամու կամ մրցակցի նպատակները և դրանց հասնելու միջոցները, երրորդը, համադրել քո նպատակները և հակառակորդի, թշնամու, մրցակցի նպատակները և դրանց համատեղելիությունը և դրա հիման վրա կառուցել այնպիսի ռազմավարություն, որ քո նպատակները կարողանաս կյանքի կոչել:

Այն ամենը, ինչ կատարվում է վերջին ժամանակահատվածում, սկսած 2020-ից, շատ անգամ մեզ մատուցվում են որպես առանձին դրվագներ և մենք տեսնում ենք ծառեր, բայց չենք ընկալում ողջ պատկերը՝ անտառը: Իրականում տեղի է ունենում մեծ ռազմավարության կյանքի կոչում: Առանց դրա վերլուծությունը հասկանալու մենք միայն լինելու ենք արձագանքողի դերում: Միայն ճիշտ գնահատելով, թե ինչ է կատարվում մեր շուրջը, կարող ենք մշակել դրա կախակայման ծրագիրը»,-ասաց նա:

Իր հերթին արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը նշեց. «Այն միջավայրը, որի ականատեսն ենք այսօր, անընդունելի է ցանկացած դիվանագետի համար: Մթնոլորտը ճնշող է և այդ ճնշումն ակնհայտ է Այդ ճնշումը բազմաշերտ է: Կա ներքին ճնշում հասարակության վրա, նաև ճնշում կա մեր հակառակորդի կողմից, նաև ինչ-որ չափով ճնշում կա միջազգային հանրության կողմից, որը մենք չենք լսում, չենք կարդում, բայց ենթատեքստում այդ ամենը կա: Եթե այդ ճնշումը չլիներ, ապա միջազգային հանրությունը կփորձեր օգնել գոնե մեզ, որպեսզի սահմանազատման համար անհրաժեշտ համապատասխան մթնոլորտը ձևավորվի: Միակողմանի զիջումները անընդունելի են: Գնալ միակողմանի զիջման, փորձելով դրանով խաղաղություն բերել այս կամ այն տարածաշրջան, հեռանկար չունի: Որովհետև նույն Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, այդ թվում մայրաքաղաքին: Սա նաև մեր արժանապատվության հարցն է»,-ասաց նա:

 

Հայաստան Տավուշի մարզ սահմանագծում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին