f

Անկախ

Փաշինյանը սկսում է կապիտուլյացիան Ադրբեջանին. ինչի՞ կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանազատումը. Взгляд


Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել, ինչպես հայտարարվում է, «երկար սպասված պատմական իրադարձություն»: Տասնամյակներ ի վեր առաջին անգամ կողմերը համաձայնության են եկել, թե ինչպես պետք է իրենց միջև անցնի պետական սահմանը: Հայաստանի վարչապետ Փաշինյանը պնդում է, որ հայերը պետք է ուրախանան դրանից, սակայն իրականում գյուղերում ընդվզումներ են բռնկվել: Եվ իրոք, ամեն ինչ իրականում այնքան էլ ուրախալի չէ Հայաստանի համար:

Ուրբաթ ուշ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Այհան Հաջիզադեն հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի ութերորդ նիրստի արդյունքներով Երևանը համաձայնել է Ադրբեջանին վերադարձնել չորս գյուղ, որոնք վերահսկում էր Հայաստանը:

«Երկար սպասված պատմական իրադարձություն: Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ նիստի արդյունքներով Երևանը համաձայնել է վերադարձնել չորս ադրբեջանական գյուղ, որոնք զավթված էին 1991-ական թվականների սկզբից»,- գրել է X-ի հարթակում ԱԳՆ-ի մամլո քարտուղարը: Հայաստանի վարչապետի աշխատակազմն էլ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ սահմանագծված սահման հայտնվեց, այն անցնելու է Տավուշի մարզի հատվածում:

Երկու երկրների հանձնաժողովները նախապես համաձայնեցրել են սահմանների գծումը Բաղանիս (Հայաստան) – Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (Հայաստան) – Աշաղի Ասկիպարա (Ադրբեջան), Կիրանց (Հայաստան) – Հեյրիմլի (Ադրբեջան) և Բերքաբեր (Հայաստան) – Կիզիլ Հաջիլի (Ադրբեջան) բնակավայրերի միջև: Սահմանագծումից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կփոխարինվեն սահմանապահ զորքերով:

Մի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց վիճելի գյուղեր և հանդիպեց տեղի բնակիչների հետ: Նա երեխաների արևով երդվեց և բացատրեց, որ Ադրբեջանի մոտիկությունը պետք է ուրախացնի, ոչ թե վախեցնի սահմանամերձ հայ գյուղերի բնակիչներին:

Սակայն համոզել տեղի բնակիչներին, ըստ ամենայնի, չհաջողվեց: Օրերի մթնելու հետ, երբ Տավուշ հասան Բաքվի և Երևանի պաշտոնական հաղորդագրությունները, գյուղերում հուզումներ սկսվեցին: Ոսկեպարի, Բերքաբերի և Կիրանցի բնակիչները փակեցին միակ ռազմավարական ավտոմայրուղին, որը Հայաստանը կապում է Վրաստանի և այնուհետև Ռուսաստանի ու առհասարակ արտաքին աշխարհի հետ: Տավուշ ոստիկանության լրացուցիչ ուժեր են տարվել Գյումրիից և Երևանից:

Ստույգ այս պահին ոչ ոք հաստատ չգիտի, թե իրականում ինչի մասին են պայմանավորվել կողմերը սահմանազատման բանակցությունների վերջին ռաունդի արդյունքներով: Տվյալները տարբեր են: Բաքվում խոսում են հենց գյուղերը հանձնելու մասին, ընդ որում, այդ թվարկման մեջ չկա Արծվաշենը՝ նախկին հայկական անկլավը, որը Ադրբեջանը պահում է 1990-ականների սկզբից ի վեր:

Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանին հարցրել են Արծվաշենի ճակատագրի մասին, ինչին իր պատասխան նա դարձյալ ցուցադրել է Հայաստանի ստվարաթղթե ուրվապատկերը, որը նա տանում է իր հետ, և փորձել է դրան կպցնել փոքրիկ Արծվաշենը: Երևանում գյուղերը հանձնելու մասին ոչինչ չեն խոսում, այնտեղ խոսք կա միայն «սահմանագծման» մասին թե՛ այն բնակավայրերի միջև, որոնք բնակեցված են, թե՛ ամայի:

Փաշինյանի վարկածով՝ ոչ մի գյուղ՝ ո՛չ «ապրող» մարդկանց հետ (Ոսկեպար), ո՛չ անբնակ (Արծվաշեն) Ադրբեջանին չի հանձնվում: Համաձայն Տավուշ այցի ժամանակ նրա հայտնածի՝ Ադրբեջանը դաշտեր է ստանում Կիրանց գետի հովիտում Ոսկեպար, Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտ՝ փոխարենը ոչինչ չտալով: Ընդ որում, հայկական զինված ուժերը հեռանում են խորք՝ հին «խորհրդային» սահմանագիծը, և այնտեղ սահմանագծման արդյունքով մնում են միայն սահմանապահները:

Դա մատուցվում է որպես դիվանագիտության մեծ հաղթանակ, քանի որ դա երկու թշնամի երկրների սահմանի առաջին հատվածն է լինելու, որ կորոշվի պաշտոնապես:

Ռազմական տեսանկյունից, սակայն, տեղի ունեցածը շատ ավելի լուրջ է, քան դիվանագիտական տեսանկյունից: Ադրբեջանական զինված ուժերը փաստորեն իշխող բարձունքի հսկողություն են ստանում, զրոյացվում է ողջ պաշտպանական համակարգը Հայաստանի հյուսիսում, որը մինչ այս համարվում էր անառիկ: Ընդ որում, մինչև հիմա չի ասվել, թե հատկապես ինչ հեռավորությամբ են հետ քաշվելու հայկական զորքերը, և ստանձնում է արդյոք ադրբեջանական կողմը համանման պարտավորություն:

Հայկական գյուղերը հայտնվում են շրջափակման մեջ (Ադրբեջանի տարածքը սեպի պես խրվում է Ոսկեպարից արևմուտք) և զրկվում իրենց տնտեսական հիմքից. Ադրբեջանին են անցնում դաշտավայրեր ու արոտավայրեր, որոնք նախկինում՝ հարյուրավոր տարիներ օգտագործել են այդ գյուղերի բնակիչները: Ընդ որում, Ադրբեջանը Հայաստանին չի թողնում հայկական հովիտը Բերքաբերից վերև, որը զավթել է 30 տարի առաջ:

Ադրբեջանի հսկողությանն է անցնում ռազմավարական ավտոմայրուղին, որը Երևանը կապում է արտաքին աշխարհի հետ: Այդ հատվածը մոտ 4,5 քկմ է:

Առանձին պատմություն է Կիրանց գյուղի մոտ գետի միակ կամուրջը, որը փաստորեն պետք է անցնի Ադրբեջանին, բայց հայտարարվում է, թե Հայաստանը շարունակելու է այն հսկել: Իրականում հայկական զինված ուժերը պետք է հետ քաշվեն գետից և ֆիզիկապես չեն կարող հսկել կամուրջը: Ի լրումն՝ այդտեղ հայկական զորքերը պետք է լքեն Կիզիլ Խոջալի գյուղից հարավ դիրքերը և հետ քաշվեն Բերքաբեր կամ դրանից էլ հետ: Այդ կողմից լեռնային բարձունքը լիովին կորցնում են:

Ավելի հյուսիսում հայկական զորքերը լքում են Բաղանիս Այրում գյուղը և լեռնաշղթայի ստորոտի դիմաց գտնվող բոլոր դիրքերը, ինչն ինքնաբերաբար կտրում է Հայաստանը արտաքին աշխարհից և զրկում շփման գծի երկայնքով իր հին պաշտպանական դիրքերից։ Բացի այդ, Ռուսաստանից (Վրաստանով) Գյումրի և Երևան տանող միակ մայր գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նիկոլ Փաշինյանը խոստացել է զիջվող տարածքները շրջանցող նոր ճանապարհ կառուցել: Առանց այդ ճանապարհի՝ Հայաստանը հայտնվում է իսպառ կտրված արտաքին աշխարհից:

Առայժմ հայտնի չեն հայտարարված պայմանավորվածությունների ժամկետները: Եթե Ադրբեջանը պնդի (իսկ նա կպնդի), ապա ադրբեջանական զորքերը մի շաբաթվա ընթացքում կգրավեն նոր դիրքերը: Հայկական պաշտպանական դիրքերը տվյալ հատվածում պարզապես այլևս գոյություն չեն ունենա: Մինչև հիմա հայտարարված չէ, թե ինչ քարտեզներով է կատարվելու սահմանագծումը, ինչ սկզբունքներ են այդ գործընթացի հիմքում և ով է դիտարկելու ու հաստատելու  պայմանավորվածությունների կատարման ճշտությունը:

Հայաստանը հիմա ուղղակի զիջում է տարածք՝ փոխարենը չստանալով ոչինչ: Սա սահմանագծում չէ, այլ փաստացի կապիտուլյացիա:

Նույնիսկ խորհրդային քարտեզներով Հայաստանին պատկանած տարածքը (Բերքաբերից հյուսիս ընկած հովիտը) նրան չի վերադարձվում: Ուրեմն ի՞նչ սկզբունք է դրվելու սահմանագծման հիմքում ոչ միայն Տավուշի հատվածում, այլև շփման գծի ողջ երկայնքով: Այդպիսի սկզբունք այլևս չի երևում: Ուստի Փաշինյանի խոսքն այն մասին, թե դա սահմանի առաջին հատվածը կլինի, որտեղ սահմանապահներ կկանգնեն, արժեք չունի:

Ցավոք, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գործ ունենք Ադրբեջանին հայկական տարածքների (Հայկական ԽՍՀ սահմաններով) զիջման մեծ գործընթացի մեկնարկի հետ: Հաջորդը կլինի հարավային հատվածը՝ «զանգեզուրյան միջանցքը», թեպետ վիճելի դիրքեր կան նաև կենտրոնում՝ Սևանա լճի մոտ, Ջերմուկում ու Եղեգնաձորում:

Եթե Փաշինյանի կառավարությունը այսուհետև էլ գնա սողացող տարածքների հանձնման ուղիով, ապա աշնանն արդեն Անդրկովկասի քարտեզն անճանաչելիության աստիճան փոխված կլինի: Եվ Հայաստանի ստվարաթղթե ուրվապատկերը, որը Փաշինյանը մշտապես տանում է գրպանում, շատ շուտով կդառնա պատմության սեփականությունը:

Եվգենի Կրուտիկով

Աղբյուրը՝ Взгляд Деловая газета

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան սահմանազատում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին