f

Անկախ

Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան


Երեկ փոխվարչապետի եւ գյուղապետերի հանդիպմանը ընդհանուր հայտարարի չեն եկել, ոնց որոշվել է, այդպես էլ գնում է. այսինքն Կիրանց գյուղի մի քանի տուն, գերեզմանները դառնում են ադրբեջանական տարածք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Քննչկան կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե:

«Այդ մարդիկ ինքնասիրություն ունեն ի տարբերություն մի քանիսի, որոնք չունեն ինքնասիրություն:  Էդ մարդիկ իրենց գերեզմաններ են ուզում պահել, որ թուրքին չհասնի, իրենց տներն են ուզում պահել: Նույնը ես եմ, պայքարում եմ իմ հողի համար: Այդ հողի վրա դեռ  արյունը չի սառել, ու հիմա ասում են՝ թուրքի հետ ապրեք: Եթե Հայաստանում կա մի մարդ, որ կարող է գալ թուրքի հետ ապրել, ես իմ Ոսկեպարի տունը տալիս եմ, Կիրանցի գյուղացիներն էլ տալիս են, թող գան էդ տան մեջ ապրեն՝ իրենց ընտանիքներով եւ իրենց երեխաներին էլ թող տանեն Ոսկեպարի կամ Կիրանցի դպրոց: Ես պատրաստ չեմ նման քայլի գնալու»,-ասաց նա:

Հարցին՝ չի վախենո՞ւմ, որ քրգործ կարող են հարուցել իր նկատմամբ, Մախսուդյանը պատասխանեց. «Ես չեմ վախենում, քրեական գործից կամ ինձ կալանավորելուց չեմ վախենում: Ես իմ ճանապարհը ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ։ Եթե փորձում են ինձ դրանով լռեցնել, ես չեմ լռելու: Իմ խնդիրն իմ հողի պաշտպանությունն է, որ այն միակողմանի չտան թուրքին»,-ասաց Միհրան Մախսուդյանը։

Հայաստան Միհրան Մախսուդյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին