f

Անկախ

Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին


Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին և իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող մեր հայրենակիցներին:

Մի խումբ ոստիկաններ հորորում են բացել ճանապարհը: «Թողեք մեր 4 մեքենաներն անցնեն, հետո էլի փակեք»,-ասաց ոստիկաններից մեկը, սակայն քաղաքացիները մերժեցին:

«Չենք բացում, մենք էլ ենք ուզում տուն գնալ, բայց կանգնած ենք»,-ասաց վարորդներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ լրագրողներին ասաց. «Սա օրինակ է բոլորի հմար, որ ոտքի կանգնեն: Ժողովուրդը քնած է: Սա բոլորի խնդիրն է, բոլորն էլ պետք է ոտքի ելնեն, վախեցած նստած են: Էսօր Իջևանը վերջացրեցին, վաղը Գեղարքունիքին են հասնելու, հերթով գալիս են: Մենք ոչ մեկին հող չունենք տալու: Ասում են՝ հելնենք, ո՞ւմ կողքը կանգնենք: Իրար կողք կանգնեք, հակառակ դեպքում դուք թուրքի կողմն ենք: Էստեղ կուսակցական հարց չկա, էդ ընդդիմությունն էլ թող ոչ մեկը ոչ մի բան չխոսա:

Տղա են, թող իրենց տղամարդկությունը ցույց տան: Ասում են՝ ճամփա փակելով չի, զենք բռնելով ա: Դե հելեք զենքը բռնենք: Միները հավաքում եք, զենքերը հավաքում եք, ասում եք՝ ձեն մի հանեք»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:

Շուրջ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո ճանապարհը բացվեց: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ մարդիկ կան, որ պետք է գնան մսնակցեն ջահերով երթին:

 

Հայաստան Սևան-Երևան մայրուղի Բողոքի ակցիա Տավուշի մարզ Գեղարքունիքի մարզ Տեսանյութեր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին