«Ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Պետք է ոտքի կանգնել։ Տավուշից վերջացնեն, գալու են Գեղարքունիք։ Հերթով գալիս են։ Բոլորիս խնդիրն է սրա դեմն առնել»,- ասաց Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիերից մեկը, ովքեր իրենց դժգոհություն էին հայտնում Տավուշում սկսված սահմանազատման աշխատանքների դեմ։
Նրանք նշեցին՝ «մենք ոչ մեկին հող չունենք տալու։ Պետք է իրար կողքի կանգնենք»։
«Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, կանգնող են, տղա են, թող հելնեն, իրենց տղամարդկությունը ցույց տան։ Տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք։
Հելել են, ականները հավաքում եք, զենքերը հավաքում եք ու ասում եք՝ ձեն մի հանեք։
Ամբողջ երկիրը կտոր-կտոր տվեցին, ասում են մեր սուվերեն տարածքին մենք չենք կպնում։ Եկեք, ասեք՝ Սևանը սուվերեն տարա՞ծք է, թե՞ չէ, կարող է սա էլ մեջը չէ, մյուս օրն ասեն՝ տալիս են»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Ակցիային մասնակցում է մի արցախցի, ով կոչ արեց բոլոր արցախցիներին միանալ իրենց։
«Ո՞վ էր սպասում, որ Արցախը կտան։ Հիմա արդեն ամեն ինչ սպասելի է»,- ասաց նա։
«Հայաստանում որևէ տարածք չկա, որ վտանգի տակ չլինի։ Ամբողջ պետությունն է վտանգված։ Դրա համար պետք է ժողովուրդը դուրս գա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։