f

Անկախ

Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


ԱԱԾ պահեստազորի սպաների  միություն ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Տավուշյան զարգացումների ֆոնին առանձնահատուկ է թիրախավորվել Հայ Առաքելական եկեղեցին, մասնավորապես նրա Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ սրբազանը, ով հանգուցային այս պահին ստանձնել է դիմադրության կազմակերպման առաջնորդությունը` բաց, որ այսքան ժամանակ համընդհանուր մտահոգության առիթ էր տալիս:

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն` ձևավորվող ժողովրդական շարժման թափն այդկերպ ջարդելու նպատակով: Ընդ որում ներկայացված տեղեկությունները մերկապարանոց են, աղերս չունեն իրականության հետ: Ակնհայտ է, որ առ այսօր որևէ փաստ, ապացույց չի ներկայացվել հանրության դատին: Այնինչ, եթե այդպիսիք առկա լինեին, թեկուզ հատուկ ծառայություններում, վաղուց շրջանառության մեջ դրված կլինեին ուղիղ վարչապետի կամ նրա ձայնափողերից մեկի կողմից, ինչպես վարվել են այս վեց տարիների ընթացքում:

Ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու համար ուզում ենք փաստել`

1. եթե Բագրատ սրբազանի կամ ակտիվություն ցուցաբերող մյուս հոգևորականների վերաբերյալ վարկաբեկիչ փաստեր իրականում առկա լինեին, դրանք առ այսօր ինչ-որ կերպ հրապարակված կլինեին,

2. վարկաբեկիչ տվյալների առկայության դեպքում Բագրատ Սրբազանը, հոգևոր դասի մյուս ներկայացուցիչները նման ազատ ու անկաշկանդ վարքագիծ չէին դրսևորի, դեմ չէին գնա իշխանության վարած քաղաքականությանը,

3. եթե այլ պետության հատուկ ծառայություններ հետ նրանց համագործակցության վերաբերյալ քիչ թե շատ վկայող տվյալներ լինեին, դրանք վաղուց քննարկման առարկա դարձած կլինեին իրավական տիրույթում, մասնավորապես ԱԱԾ-ում, և պարտադիր կհանրայնացվեր վարկաբեկելու նպատակով:

Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել»։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն հայտարարություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին