f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։


Երբ ծնողը երեխայի փխրուն ուսերին դնում է իր ու ընտանիքի քաշի ողջ ծանրությունը, որպեսզի դրանից իր վիճակը թեթևանա, դա անչափահասի ողջ կյանքը ողբերգության է վերածելու։ Երեխան հետագայում չի կարողանալու դուրս գալ անգամ ամենափոքր բեռի տակից։ Վեց տարվա մեջ փաշինյանների կողմից սեփական երեխաներն օգտագործվել են որպես ինքնապաշտպանության զենքեր։

Ու քանի որ խոսքը երեխաներին է վերաբերվում, չեմ նշի այն միջոցները, որոնցով նրանք սեփական երեխաներին ներգրավել են քաղաքականության , իրենց խաղերի մեջ։ Այլ երկրներում դա ծնողների նկատմամբ  լուրջ մեղադրանք կլինի։ Միայն վերջին դեպքին կանդրադառնամ, երբ Աննա Հակոբյանը փոքր աղջկան իր հետ Ծիծեռնակաբերդ էր տարել։ Տիկինը չգիտե՞ր հանրության վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։

Մի կողմ թողնենք մյուս ազգակործան արհավիրքները․ հենց երեկ են մեր աչքի առաջ «մորթել մեր գյուղերը», ոստիկանական կամ իշխանական ուժերով մարդկանց դուրս շպրտել իրենց հողից։ Մաթևոսյանն է լավ ասել․ «Հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել... »։ Տիկինը դա շատ լավ գիտեր, իսկ թե ինչու՞ է երեխային տարել, հենց իրենց ընտանեկան  թերթն է բացահայտում․ «Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել:

Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:

Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից»։ 

Մի՞ թե պարզ չէ, որ երեխային տարել է, ինքն էլ սրբի ճերմակ հագել, որպես իր միակ հենակետ։ Տարել է՝ մտածելով, որ հայը երեխա է սիրում ու ինքը պաշտպանված կզգա։ Ոստիկանական ուժերը, թիկնապահները նրա համար բավարար չէին։ Սեփական երեխային է գիտակցաբար թիրախ դարձրել։ Հիմա ո՞ւմ եք ուզում՝ երեխային օգտագործելով, ձերբակալել։ Չէ՞ որ սա առաջին դեպքը չէ։ Հրանտ Մաթևոսյանի բառերով կամփոփեմ․ «Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն»: Դուք ձեր երեխային թաշկինակ եք անում, կապում աչքներիդ․․․ Առանց գիտակցելու, որ երեխան հետագայում հասկանալու է, թե ձեզ ինչո՞ւ են այդպես կոչում, այդքան ատում․․․

 

Աննա Հակոբյան Ծիծեռնակաբերդ Նիկոլ դավաճան Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին