f

Անկախ

«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է


Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։ Ա յս մասին հայտարարություն է տարածել «Մարտական Եղբայրություն»-ը:

«Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։

Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։

Դեպքերի ամբողջական տեսանյութում (https://fb.watch/rCk7w2Fidc/) երևում է ԵԿՄ անդամի հետ Մարտական Եղբայրության հանդարտեցնող զրույցը, ԵԿՄ անդամի կողմից մեքենան մարդկանց վրա քշելու հրահանգը, հրահանգը կատարող վարորդը, ժողովրդի կողմից մեքենան հետ հրելը, մարդկանց վրա երկու ոտքով ցատկող՝ մինչ օրս ինքնությունը չբացահայտված անձը, և միջադեպի ողջ ընթացքում Ոստիկանության հանցավոր անգործությունն ու ակնհայտ հովանավորչությունը սադրիչների հանդեպ։

Հիշեցնում ենք, որ վերոնշյալ սադրիչներն ու խուլիգանները շարունակում են մնալ ազատության մեջ, իսկ Արման Պետրոսյանը (ծնվ. 1992 թ.) կալանավորվում է։

Հակիրճ ներկայացնում ենք Արմանի մարտական կենսագրությունը։

2010-2012 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի 10 Լեռնահրաձգային դիվիզիայի 5-րդ պաշտպանական շրջանի զորամասում:

2012 թ. օգոստոսի 29-ին միջդիրքային հատվածում վնասազերծել է հակառակորդի սպային՝ հասցնելով մահացու վիրավորում, որի համար պարգևատրվել է Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալով:

2016 թ.֊ին կամավոր մեկնել է մասնակցելու Ապրիլյան պատերազմին: Պարգևատրվել է Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալով:

2017-2018 թթ., որպես պայմանագրային, ծառայել է Իջևանի զորամասի ենթակայության տակ գտնվող Սև Քարի առանձին գումարտակի հետախուզական դասակում:

2020 թ. սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 10-ը, որպես կամավոր, մասնակցել է 44֊օրյա պատերազմին։

Հոկտեմբերի 5-ին մասնակցել է Արեգասարի գրոհին, որի ժամանակ հակառակորդը տվել է 140-ից ավել զոհ։

Հոկտեմբերի 8-ին, ներթափանցելով հակառակորդի թիկունք, դիվերսիոն գործողությամբ ոչնչացրել է երկու БТР 82А տեսակի զրահատեխնիկա:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1֊ը, Չախմախ կոչվող հատվածում ,մասնակցել է Քարին տակի պաշտպանությանը:

Հոկտեմբերի 30-ին մասնակից է եղել Սղնախի համար մղվող մարտերին:

Պարգևատրվել է ԱՀ Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի կողմից Մարտական ծառայության մեդալով:

2022-2023 թթ. ծառայել է Արցախի ԱԱԾ Հատուկ նշանակության վարչությունում` որպես մարտական պատրաստության գծով հրահանգիչ:

Մասնակցել է 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի թիկունքից երկու մոլորված հայ զինծառայողների դուրս բերմանը։

2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ, լինելով Վարչության կազմում, կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի մատույցներում:

2023 թ. վերջիններից է եղել, որ լքել է Արցախը։

Արման Պետրոսյան կալանավորում Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին