f

Անկախ

Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել


Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2107»-ը։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով 2 թղթե փաթեթ։

Ոստիկանությունից հայտնում են, որ հաջորդ դեպքում Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լանդ Ռովեր» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում 26-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են անձեռոցիկով փաթեթած իր, ինչը կասկածելի է թվացել։ Պարեկների պահանջով վարորդը իրավապահներին է ներկայացրել 3 գրամից ավելի մարիխուանա և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Նա և 47-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։

Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզում ծառայություն իրականացնելիս Ձկնորսների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Վարորդը մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել շուրջ 2,5 գրամ մարիխուանայով փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Հերթական դեպքում Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին լուսային անսարքության համար կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ։ 30-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին։ Խուզարկությամբ 45-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են ընդհանուր 21 գրամից ավելի մարիխուանայով 7 փաթեթ և մոխրացած զանգվածով 2 կաթուցիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի տան և կից օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով 15 կաթուցիչ, ընդհանուր 78 գրամից ավելի մարիխուանայով 21 փաթեթ և 110 գրամից ավելի կանեփի սերմ, ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին