f

Անկախ

«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան


««Ցեղասպանություն» բառն իրավական կատեգորիա է։ Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Մեծ եղեռն» և «Ցեղասպանություն» հասկացությունները նույնական են, հավասարազոր իմաստ ու նշանակություն ունեն։

Նա նշեց, որ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային ամբողջական մեխանիզմ է գործում։

«Ցեղասպանության հանցագործության համար  պատիժը նպատակ ունի նաև կանխարգելել հետագա ցեղասպանությունները, դրա համար այս  հանցագործության կանխարգելումը կարևոր է ամբողջ աշխարհի համար։

Իսկ «Մեծ եղեռն» հասկացությունն առավել հայկական, մեր իրականությանն առնչվող հասկացություն է, պատմական, քաղաքական նշանակություն ունի, բայց իրավական կատեգորիա չէ։ Մենք կարող ենք «Մեծ եղեռն» օգտագործել, բայց դա չի նշանակում, որ այն փոխարինում է  «Ցեղասպանությանը»,- մանրամասնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Նա ընդգծեց, որ «Ցեղասպանություն» հասկացությունը ենթադրում է իրավական հիմքերի վրա դրվող գործընթաց, որը հնարավորություն է տալիս մեր իրավունքներն ու շահերն առավել պաշտպանված պահել։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում 3 անգամ օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն», 11 անգամ՝ «Մեծ եղեռն»։

Հարցին՝ արդյո՞ք միտումնավոր է «Ցեղասպանության» փոխարեն ասվում «Մեծ եղեռն», Արման Թաթոյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ որ կա. մենք չենք կարող «Ցեղասպանության» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել  փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Արման Թաթոյան Տեսանյութ Հայոց Ցեղասպանություն Մեծ եղեռն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին