Մեր ազգային արժանապատվության համար իմ ու իմ ընկերների պայքարը անցել է պատերազմներով, բանտերով, փողոցներով ու բազմաթիվ այլ ճանապարհներով և այն երբեք չի ընդհատվել: Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում, և ամեն մեկն իր բաժին անհնազանդության գործողություններն են անում։ Ուզում եմ լիահույս լինել, որ առաջիկա օրերին մենք փողոցներում կտեսնենք իրենց պատկերացրած ու իրենց բաժին անհնազանդության գործողությունն իրականացնող այլ մարդկանց ու կազմակերպություններ։
Հ.Գ. Սիրելի’ հայրենակիցներ , շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար։ Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է , և մեզ համար որևէ նշանակություն չունի, թե մենք որտեղ կամ ինչ վիճակում ենք լինելու. մենք պատրաստ ենք մեր անձնական ազատությամբ վճարել մեր հայրենիքի ազատության համար: