f

Անկախ

Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը. դատարանը վճռեց


«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը բավարարել է ընկերության հայցն ընդդեմ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:

Հիշեցնենք, որ Նազելի Վարդանյանը, ով ընդգրկված էր ՀՀ վարչապետի որոշմամբ 2018թ. ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբում, խմբի անդամների 2018թ. նոյեմբերին կայացած հրապարակային քննարկման ընթացքում «Լիդիան Արմենիայի»  հասցեին հնչեցրել էր իրականությանը չհամապատասխանող, կեղծ հայտարարություններ, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանք, որոնք դատարանը համարեց զրպարտություն:

Դատարանը եզրահանգել է, որ «…բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանը առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ»: Իսկ տվյալ դեպքում «Լիդիան Արմենիայի» հասցեին Նազելի Վարդանյանի հնչեցրած հայտարարությունը չունի փաստական հիմք, կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ, ինչն էական վնաս է հասցրել «Լիդիան Արմենիայի» գործարար համբավին:

Դատական վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում հրապարակել հերքում, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիայի» բռնագանձել 100 000 ՀՀ դրամ:

Խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և պետք է ուղեկցվի որոշակի պարտականություններով և պատասխանատվությամբ, այդ թվում հանրության առջև: Հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվությունը բարոյական և իրավական կատեգորիա է, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ուստի կոչ ենք անում հետայսու զերծ մնալ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անպատասխանատու, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից:

Լիդիան ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատարան Նազելի Վարդանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին