f

Անկախ

Մենք չունենք անկախ պատգամավոր հասկացություն մեր Սահմանադրությամբ. Ֆելիքս Թոխյան


Այսօր պետք է 1,3-րդ լինի ընդդիմություն, այսօր 1,3-րդ էլ չունեն. կուսակցությունները չունեն այդ թիվը, պետք է միավորվեն դառնան 27 հոգի որ գան ՍԴ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:

«Ոչ մեկը կառչած չէ աթոռից, երեք բուհից աշխատելու առաջարկ ունեմ։ Բայց  խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղիով, ոչ հապճեպ։ Վենետիկցիներն ասել են՝ 12 տարի եք ուզում,  եղավ, անցումային շրջան տուր այդ մարդկանց։ Այն մասը, որն իրենց պետք է, ընդունել են, որ մասն իրենց ձեռնտու չէ, ասում են»,- ասաց ՍԴ անդամը։

Թոխյանի խոսքով՝ շատ թերություններ գալիս են այս Սահմանադրությունից։

ՍԴ անդամը հայտնեց, որ 2015 թվականից դեմ է եկել կոնկրետ մի քանի կետի. «Դեմ եմ եղել խորհրդարանական համակարգին, քանի որ մենք չունենք կայացած կուսակցություններ։ Հայաստանի կուսակցությունների վարկանիշը, վերջին հարցմամբ 1,7 տոկոս է։ ՍԴ-ն ունի 40 տոկոս, դատախազությունը՝ 38 տոկոս, դատարանները՝ 36  տոկոս։ Հլա մեզ էլ ասում են՝ վստահություն չունեք, լեգիտիմ  չեն։ Այդ ի՞նչ հեքիաթ է։ Լեգիտիմություն բառն օգտագործվում է  քաղաքական իշխանությունների մարմինների դեպքում։ Ի՞նչ ասես այս մարդկանց, որոնք չեն հասկանում, թե ինչ է նշանակում լեգիտիմ»։

Նա նշեց, որ Սահմանադրությամբ ցանկացած կուսակցության տրված չի իրավունք՝ դիմելու ՍԴ՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին՝ ՍԴ դիմելու համար. «Մենք չունենք անկախ պատգամավոր հասկացություն մեր Սահմանադրությամբ։ Այսօր պետք է 1,3-րդ լինի ընդդիմություն, այսօր 1,3-րդ էլ չունեն։ Կուսակցությունները չունեն, պետք է միավորվեն դառնան 27 հոգի, թե ինչպես կանեն՝ չգիտեմ։  Ոչ մի կուսակցություն առանձին չունի այդ իրավունքը, բայց միավորվելով իրենք կարող են գալ ՍԴ։ Միայն մեկ կուսակցություն չունի, դա էլ ցավալին»։

Ֆելիքս Թոխյան Սահմանադրական դատարան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին