f

Անկախ

Հայաստանի քաղաքական գործիչները, ոչ թե իրավիճակից ելքեր են որոնում, այլ՝ մուտքեր․Ավետիք Իշխանյան


Խառն օրեր ենք ապրում։ Համաճարակը խժռում է «հպարտ» ժողովրդին, իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի անկարող լինելով այն կանխարգելել, օգտվում է իրավիճակից և շարունակում քայլ առ քայլ զավթել պետական կառույցները։

Այն, ինչ ավելի քան մեկ տարի կատարվում է ՍԴ-ի շուրջ, կարծում եմ, ցանկացած գրագետ մարդ գիտակցում է, որ որևէ աղերս չունի ոչ միայն սահմանադրության, օրենքների, այլ ամենապարզունակ օրինականության հետ։ Սակայն ի՞նչ արած, հավանաբար, ինչպես անցյալ դարերում, մեր գործիչներին այն չի հետաքրքրում։ Անկեղծ լինեմ, ծանր օրեր են նաև անձամբ ինձ համար։

Մինչ 2018թ․ իշխանահեղափոխությունն ինձ թվում էր, որ Հայաստանում ձևավորվել է հասարակության սկզբունքային մի շերտ, որի համար կարևոր են իրավական պետություն, օրենքի գերակայություն արժեքները։ Սակայն, այս երկու տարիները ցույց տվեցին, որ այդ արժեքներն ընդամենը անգիր արած ֆրազներ էին, իսկ այժմ այդ շերտի մի մասն առաջնորդվում է զուտ ամբոխին հաճոյանալու կամ ինչ-ինչ քաղաքական շահերով։ Միանգամից ասեմ, ոչ միայն երբեք հիացած չեմ եղել Հայաստանի դատաիրավական համակարգով, այլ ինքս միշտ անխնա այն քննադատել եմ։ Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա այս կառույցը դե յուրե իսկապես անկախ էր և, եթե նոր իշխանություններն իսկապես նոր էին, և եթե հանգիստ թողնեին ՍԴ-ին՝ կարծում եմ այդ կառույցն իսկապես կդառնար Հայաստանում սահմանադրության պահապանը։ Կրկնեմ, նաև նախկինում ասածս, որ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ցանկանում էր, որ այսպես կոչված անկախ ՍԴ ձևավորվել, ապա ՍԴ թափուր տեղի համար կընտրեր բարձր որակավորման իրավաբան մասնագետներ, քաղաքականապես չեզոք Գոռ Հովհաննիսյանին կամ Արթուր Վաղարշյանին։

Ինչևէ, այս վերջին երկու տարիներին չեմ դիմացել և քննադատել եմ ջերմ հարաբերություններ ունեցած, նախկին, իմ կարծիքով համախոհներից ոմանց։

Եվ ահա, այսօր ևս ինքս ինձ մի կերպ հաղթահարելով, որոշեցի անդրադառնալ ավելի քան ջերմ, ընդհուպ ընկերական հարաբերությունների մեջ եղած ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր և ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Անկեղծ լինեմ, տարբեր ընկերներիս, քաղաքական, հասարակական գործիչների հետ զրուցելիս միշտ պաշտպանել եմ Էդմոն Մարուքյանին տարբեր հարձակումներից, քննադատություններից։

Հարգելի Էդմոն, լսեցի ձեր բացատրությունները ՍԴ չդիմելու վերաբերյալ։ Դուք ընդունում եք, որ ՍԴ-ի մասին, այսպես կոչված օրենքը հակասահմանադրական է և «ասպատակություն» ՍԴ-ի նկատմամբ։ Բայց․․․բայց չեք դիմի ՍԴ, քանի որ ՍԴ-ն շուտով քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։ Ա՛յ, դրանից հետո կդիմենք։

Փաստորեն, հարգելիս, ընդունում եք իշխանության, հանձինս Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ ՍԴ-ն, իր այսօրվա կազմով նախկին իշխանություններին է ծառայում և հավանաբար կճանաչի Քոչարյանին մեղսագրվող քրեական հոդվածի ոչ սահմանադրական լինելն և կիրառելիությունը։ Այդ դեպքում, խնդրեմ, ոչ միայն ձեզ, այլ այդպես մտածողներին տալիս եմ մի պարզ հարց․ ինչո՞ւ ՍԴ-ն դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը ստանալուց հետո չքննեց գործը և այդ նույն որոշումը չընդունեց, այլ գործը կասեցրեց և դիմեց ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու։

Եթե ՍԴ-ն ծառայում էր նախկիններին, ապա չե՞ք կարծում, որ միանգամից որոշում կընդուներ։ Իսկ ի՞նչ որոշում կընդունի «նորացված», վահեգրիգորյաններով հագեցած ՍԴ-ն, անկախ ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքներից, կարծում եմ՝ բոլորին է հայտնի։ Իսկ այն մտավարժանքները, թե ընդամենը երեք անդամի փոփոխություն է լինելու, իսկապես լու՞րջ եք ասում։ Պարզ չի՞, որ դրանից հետո կսկսվեն տարաբնույթ ճնշումները մյուս դատավորների վրա, կապասառեցվի Հրայր Թովմասյանի հանդեպ հարուցված «քրեական գործը» և․․․

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառաբանությամբ, ՍԴ չդիմելու փաստով, դուք ընդունում եք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում և դուք դրան կողմ եք։

Հարգելի Էդմոն և լուսավորյալներ, եթե դուք իսկապես սարսափում եք իշխանության և նրան սատարողների կողմից ձեզ նախկիններ անվանարկելուց, ապա համոզված եղեք, որ ձեր կողմից ցանկացած քննադատություն արժանանալու է նման պիտակավորման, ինչն արդեն եղել է։ Իսկ եթե այդպես չեք մտածում, ապա անհասկանալի է ձեր պահվածքը, և արդեն ինքս եմ կասկածում, մեղմ ասած ձեր ձևական ընդդիմություն լինելու մեջ։ Գուցե երիցս ճիշտ էր ձեր նախկին կուսակից Հայկ Կոնջորյանը, որ նախընտրեց բաց ճակատով լինել իմքայլական, էլ չասեմ Արման Բաբաջանյանի մասին, որը նույնպես չուզեց ընդդիմություն-ընդդիմություն խաղալ։

Վերջերս «բացահայտվեց», որ ԲՀԿ պատգամավորները հավատարմության երդում են տվել Գագիկ Ծառուկյանին (ներեցեք, բհկականներ՝ արդեն անմեղության կանխավարկածը խախտած փաստաթղթերին հղում տալու համար), այն, որ «Իմ քայլի» պատգամավորները նույնպես հավատարմության քննություն են հանձնել Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չի (հիշենք Նարինե Մկրտչյանի հոդվածը)։

Անկեղծորեն, կարծում էի, որ լուսավորականները դրականորեն տարբերվում են իրենց գործընկեր կուսակցություններից։ Բացի Էդմոն Մարուքյանից, թռուցիկ ճանաչում և համակրում եմ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին։ Համակրում եմ այլ լուսավորականների նույնպես։ Բայց պարզվեց, որ այս խմբակցությունում նույնպես գործում է առաջնորդի կամքը։ Եվ իմ սին հույսերը, թե խմբակցությունից ոմանք, հասկանալով պահի լրջությունը, կմիանան ՍԴ դիմելու ստորագրահավաքին՝ հօդս ցնդեցին։

Նույն ավտորիտար համակարգը։ Հարգելի լուսավորականներ, անկախ առաջիկա հերթական, կամ արտահերթ ընտրությունների անցկացումից՝ դուք այլևս շանս չեք ունենալու։ Պատկերացնենք, որ հերթական ընտրություններն են և Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռևս բարձր է։ Իշխանության կողմնակիցները նրան են ձայն տալու, ընդդիմության կողմնակիցները, հաստատ՝ ոչ ձեզ։ Նույնը հնարավոր արտահերթի դեպքում, երբ ինչպես Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենալու, այնպես էլ դուք, քանի որ նույնացվելու եք նրա հետ։

Իսկ ժամանակը թռնում է և երեք տարի հետո կլինի, թե ավելի շուտ՝ միևնույնն է, հնարավոր արդար ընտրությունների դեպքում այսպիսի պահվածքով կզրկվեք պատգամավորական արտոնություններից, պարգևավճարներից, արտասահմանյան ուղևորություններից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրեց ՍԴ-ն ոչնչացնող «օրենքն» ու ինքն իրեն զրկեց Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից․ «Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը» (գլուխ 5, հոդված 2.):

Ուղղակի մինչև վերջ սկզբունքային լինելու համար, պարոն նախագահը պետք է գոնե առաջարկեր Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես ըստ իր իսկ ստորագրած մյուս օրենքի, այն է՝ նախագահն այլևս չի ստորագրելու սահմանադրական փոփոխությունների օրենքները, փոխվեր նաև վերոնշյալ հոդվածը։ Կարծում եմ Սերժ Սարգսյանը երկու մեծ նվեր- ժառանգություն կտակեց Նիկոլ Փաշինյանին, առաջինը իրավական համակարգը (վարչապետին կից ԱԱԾ, ոստիկանություն, ՊԵԿ, ՀՔԾ, ՔԿ, նաև գլխավոր դատախազ), երկրորդը՝ իրեն Սերժ Սարգսյանին հերոս անվանած նախագահին։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին։ Հարգելի պարոն Գագիկ Ծառուկյան և բհկականներ, ինչո՞ւ հանրաքվեի «օրենքն» ընդունվելուց հետո չդիմեցիք ՍԴ։

Անպայման պետք է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործեր հարուցվեի՞ն, որ հիշեիք իրավական պետության մասին և դառնայիք «ընդդիմադի՞ր»։ Հայաստանում ոչնչացվում են առանց այն էլ կիսակայացած պետական կառույցները, իսկ հնչեղ անուններով, որոնց մեջ անպայման կան հայրենիք, Հայաստան, ազգային բառերը՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը միայն հայտարարություններ են անում, հուշագրեր ստորագրում և, իհարկե, նրանք գիտեն ինչ անել։

Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու համար կարելի է հարյուրավոր մարդկանց հանել փողոց, իսկ պետական կառույցները փրկելու համար՝ ոչ։ Հա, մոռացել էի, արտակարգ դրություն է։ Էլ չեմ խոսում, իշխանության հակասահմանադրական արարքները ծափահարող «առաջադեմների» մասին։ Այսպես շարունակվելու, պետական կառույցները վերջնական կործանելուց և մեկ մարդու տիրապետության տակ թողնելուց հետո՝ հաջորդը պետության կործանումն է և Հայաստանի տարածքի վերածումը կամ ռուսական գավառի, կամ թուրքական վիլայեթի, կախված թե որ քաղաքական որ ուժերն, ի վերջո «հաջողության կհասնեն»։ Հետո փարիզներում, մոսկվաներում, ամերիկաներում, կախված կողմնորոշումներից լուրջ-լուրջ կվերլուծեն․ ռուսները ծախեցի՞ն, թե՞ արևմուտքը ծախեց։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ. Գ, Ներեցեք մեծամտության համար, բայց մեջբերեմ, իմ կողմից տարիներ առաջ ասված խոսքը․ -Հայաստանի քաղաքական գործիչները, ոչ թե իրավիճակից ելքեր են որոնում, այլ՝ մուտքեր։

Աղբյուր՝  Առավոտ

Ավետիք Իշխանյան Կարծիք Նիկոլ Փաշինյան Էդմոն Մարուքյան Լուսավոր Հայաստան Սահմանադրական դատարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին