f

Անկախ

Թորոսյանը հպարտանում  է կորոնավիրուսից մահացության տվյալներով


Թեև Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։ Այս մասին հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին։   

«Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում և վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին  պատշաճ բուժօգնություն մատուցել։ Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ  ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարությունը պատշաճ է արձագանքել տվյալ պահին առաջացած իրավիճակին։

Նախարարը  հորդորել է չհամեմատել երկրները ըստ վարակվածների թվի, քանի որ տարբեր երկրներ ունեն թեստավորում անելու տարբեր ռազմավարություն:

«Այս հիվանդության դեմն առնել ոչ մի երկիր չի կարողանալու, եթե նույնիսկ հիմա կարողացել է ժամանակավոր: Միևնույնն է՝ սահմանները, տնտեսությունը, միջազգային շարժը  բացելուն զուգընթաց նորից դեպքերն արձանագրվելու են»,- ասել է նա։

Թորոսյանը նշել է նաև, որ հնարավոր է՝ մենք վարակի պիկ չունենանք։ 

«Մենք մեկ-երկու շաբաթ է նույն իրավիճակում ենք, միջազգային որոշ գործընկերներն էլ ասեցին՝ եթե դուք նույն վիճակով կայուն երկար գնաք, մինչև աշուն, միգուցե ավելի շահեկան դիրքում լինեք, քան մի անգամ ինտենսիվ պիկ ապրած երկրները, որոնք սպասում են երկրորդ ինտենսիվ պիկին»,- ասել է նա։

Ըստ Թորոսյանի՝ պետք է պատրաստ լինել առաջիկա մեկ տարում պետք է կենտրոնանալ տեղում խնդիրները լուծելու վրա և բացառել զբոսաշրջությունը։

Անդրադառնալով նախարարության՝ փոփոխվող դիմակային քաղաքականությանը, Թորոսյանը դրա մի քանի պատճառներ է նշել։

«Առաջինը՝ դիմակները այն ժամանակ  դիմակները սուղ էին և  պետք էին բուժաշխատողներին, պետք չէր առաջացնել արհեստական դեֆիցիտ շուկայում` սովորական մարդկան կրել տալով դիմակ,  իսկ բուժաշխատողներին թողնել անպաշտպան:  Երկրորդ՝ նոր հիվանդության հետ կուտակվում է նոր գիտելիք, նոր ապացուցվողական բազա, որը ցույց է տալիս, թե ինչպես է  այն տարածվում:

Մի քանի ամիս առաջ մոտեցումն այլ էր, ասվում էր, թե  ավելի շատ շփման մակերեսներով է վիրուսը տարածվում, հիմա աստիճանաբար ապացուցվողական բազան  տանում է հակառակին`ավելի շատ օդակաթիլային եղանակով է վիրուսը հասնում, դրա համար էլ հիմա դիմակների դերը էականորեն բարձրացել է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իրենք միշտ ժամանակին համահունչ որոշումներ են կայացրել՝  սկսած սահմանները փակելուց հետո նաև սահմանափակումները բացելը։

կորոնավիրուս

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին