f

Անկախ

Ուզում եմ   ստեղծել    հայկական  առաջին  սոցցանցը՝  MinAll.  Միխայիլ  Մարտիրոսյան


Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած ուսումնական դադարը անգամ  չի խանգարել  Գյումրու թիվ 23 դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի պատանիներին  շարունակել իրենց աշխատանքը և ուսումնասիրությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝  չնայած դասապրոցեսները  դադարեցված են, իսկ կրթական լաբորատորիաները չեն աշխատում։

15-ամյա Միխայիլ Մարտիրոսյանն այս ամիսներին պատրաստում է անվտանգության համակարգ RaspberryPi-ով՝ Python ծրագրավորման լեզվով։

Այս ծրագիրը կարողանում է ճանաչել մարդկանց դեմքերը, և եթե տվյալ անձը անծանոթ է համակարգին, համակարգը նկարում է ու ավտոմատ կերպով նկարն ուղարկում է օգտատիրոջ էլհասցեին` նշելով նաև, թե ժամը քանիսին է ֆիքսվել տվյալ կադրը։

Արմաթ Ինժեներական լաբորատորիա ընդունվելուց հետո Միխայիլը մասնակից  է եղել  բազմաթիվ ծրագրերի.  մասնակցել է  Digitech expo 2017-ին, 2 անգամ մասնակցել է  3D-մոդելավորման մրցույթի, Ucom-ի եռամսյա վեբ ծրագրավորման դասընթացին և շատ այլ ծրագրերի:

Միխայիլն ու ընկերները խմբակավար Սոֆյա Հարությունյանի օգնությամբ սովորել են  HTML նշագրման լեզուն, ինչից ոգևորվելով էլ սկսել է ուսումնասիրել ծրագրավորման այլ լեզուներ։

Միխայիլ Մարտիրոսյանն ունի  որոշակի նախագծերի հավաքածու՝ տարբեր ծրագրավորման լեզուների համար։ Օրինակ, Python-ով գրել է  10-ից ավելի ծրագրեր windows օպերացիոն համակարգի համար, տարբեր տեսակի փարսերներ, բոտեր և առօրյա աշխատանքը հեշտացնող ծրագրեր։ c++-ով գրել է տարբեր ավտոմատացված մեքենաներ և թեթև ծրագրեր և շատ այլ տարբեր նախագծեր՝ տարբեր լեզուներով։

Միխայիլի  ցուցաբերած արդյունքները բավականին աչքի ընկնող են՝ իր տարեկիցների հետ համեմատած։

«Անկախ»-ը  զրուցել  է  15-ամյա  գյումրեցի  ծրագրավորող   Միխայիլ  Մարտիրոսյանի  հետ:

-Միշաո՞ր  տարիքից   է  քեզ  մոտ հետաքրքրություն առաջացել ՏՏ ոլորտի հանդեպ: Կպատմես,   ինչպե՞ս   սկսվեց  Ձեր  առաջին  քայլերը  ծրագրավորման  ասպարեզում։

- Ես  5-ամյա  երեխա էի,  երբ  սկսեցի հետաքրքրվել   տարբեր սարքերով  և  դրանց աշխատանքի  սկզբունքով։  Մի  քանի տարի ուղղակի ռադիոտեխնիկայի մեջ խորացա:  Երբ   առաջին  անգամ  իմացա  ինչպես  են պատրաստում վեբ էջեր՝  ես այլ նախագծի մեջ էի ընդգրկված՝  3D մոդելավորման մրցույթի:  Ի  վերջո ինքս ինձ խոսք տվեցի,  որ մի օր կուսումնասիրեմ այն:   Եվ  երբ   այդ  նախագիծը  ավարտեցինք՝  ես հաջորդ  իսկ օրը  սկսեցի ուսումնասիրել  HTML  նշագրման  լեզուն :   Ես այքան հետաքրքրվեցի կայք-էջերի  պատրաստմամբ,  որ  ուղղակի  չնկատեցի, թե  ինչպես անցա  JavaScript, PHP, Python, SQL, c++, c լեզուներին և առաջիկայում պլանավորում եմ ուսումնասիրել նաև java լեզուն։

 

-Տեղյակ  եմ, որ  հաճախում  ես  Գյումրու թիվ 23 դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիա: Երբվանի՞ց  և ինչպե՞ս  որոշեցիր   հաճախել։

- Երբ   7-րդ  դասարանում  ծանոթացա ինֆորմատիկա առարկայի  հետ՝  ես մեծ ոգևորությամբ  սկսեցի  ուսումնասիրել  այդ  առարկան:   Այսպես ծանոթացա  ՏՏ  ոլորտի հետ:  2016 թվականին, երբ որ ես իմացա, որ Գյումրու թիվ 23 միջն․ դպրոցում բացվելու է Արմաթ Ինժեներական լաբորատորիա, առանց երկար մտածելու՝ գրանցվեցի։ Քիչ ժամանակ հետո հասկացա, որ ՏՏ ոլորտը հենց ինձ համար է, և ես սկսեցի ամեն ինչի մեջ ավելի մանրամասն խորանալ։

 

-Այս ամիսներին պատրաստում ես  անվտանգության համակարգ RaspberryPi-ով՝ Python ծրագրավորման լեզվով։ Մի փոքր պատմեք այդ համակարգի մասին։  Ինչպե՞ս  առաջացավ   անվտանգության  համակարգ մշակելու  գաղափարը:

 -Այս ծրագիրը կարողանում է ճանաչել մարդկանց դեմքերը, և եթե տվյալ անձը անծանոթ է համակարգին, համակարգը նկարում է ու ավտոմատ կերպով նկարն ուղարկում է օգտատիրոջ էլ․ հասցեին` նշելով նաև, թե ժամը քանիսին է ֆիքսվել տվյալ կադրը։

 

-Արմաթ Ինժեներական լաբորատորիայի  շրջանակներում մասնակից եք դարձել բազմաթիվ ծրագրերի, մասնակցել եք  Digitech expo 2017-ին,  3D-մոդելավորման մրցույթի,  Ucom-ի եռամսյա վեբ ծրագրավորման դասընթացին և շատ այլ ծրագրերի: Քո  շրջապատում,  դպրոցում   քեզ  արդեն  ճանաչում  են, հպարտանում  քո աշխատանքներով։   Դա  քեզ  պարտավորեցնո՞ւմ  է  ավելիին  հասնելու։

- Ճիշտն  ասած  չի  պարտավորեցնում,   ուղղակի ես գիտեմ,  որ իմ ոլորտի մասնագետ դառնալու  համար  պետք է միշտ սովորել և փորձել,   այդ  իսկ պատճառով ես  ուղղակի  չեմ կարող  չձգտել  հասնել  ավելիին։

 

-Ձեր  կարծիքով  ի՞նչ  է  պետք այս ոլորտում  լավ մասնագետ դառնալու համար:

 - Իմ սուբյեկտիվ  կարծիքով  ՏՏ  ոլորտի մասնագետ  դառալու  համար  պետք  է պատրաստակամություն  ու  ձգտում, որպեսզի պատրաստ լինես  օրական  շատ  ժամանակ ծախսել   կարդալու  ու  փորձելու  վրա։

 

- Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել  առաջին  ծրագիրը  իրականացնելիս  և  ինչպե՞ս եք  դրանք  հաղթահարել։

 – Դե  իմ առաջին դժվարությունը եղել է այն,   որ ես  ուղղակի  չգիտեի  JavaScript,  իսկ նախագծի մեջ  շատ բաներ աշխատում էր միայն   այդ  ծրագրով: Կհնչի պարզ, բայց փորձել եմ ամեն  ինչ․  միայն  փորձով  կարող ես  ստանալ իրական գիտելիքներ, ասում եմ իմ անձնական փորձից։ Եվ  սխալներ  գործելով  եմ  հաղթահարել  այդ  դժվարությունները։

 

- 15 տարեկանում  արդեն  ունեք  մեծ  ձեռքբերումներ,  ի՞նչը  օգնեց  Ձեզ  հասնելու   ավելիին։ Կա՞  մեկը,  ով  ոգեշնչում  է  Ձեզ։

- Այո,  իհարկե,  կան մարդիկ,  ովքեր  ոգեշչում  են  և  օգնում  են  հաղթահարել դժվարությունները։  Իմ  ծնողները  և իմ  բոլոր  ընկերները  ոգեշնչում  և  օգնում  են  ինձ։

 

-Ի՞նչ  պլաններ  կան  հետագայի  համար։ Դպրոցն   ավարտելո ւց  հետո   ի՞նչ   ծրագրեր ունես։   Մասնագիտությունդ  և՞ս   կապված  է  լինելու  ծրագրավորման   հետ։

 – Դե  ես  և  ընկերս ուզում ենք ստեղծել  MinAll ՝  հայկական առաջին սոցցանցը։  Դպրոցից հետո  ուզում  կամ նվիրվել Open Source –ին  կամ էլ  հնարավորության դեպքում աշխատել  աշխարհի  առաջատար  ՏՏ  ընկերություններից մեկում.  օրինակ Google- ում։ Մասնագիտությունս  էլ    կա  ու կմնա ծրագրավորումը:

 

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի 

 

ՏՏ ոլորտ Արմաթ ինժեներական լաբորատորիա Գյումրի Միխայիլ  Մարտիրոսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին