f

Անկախ

Հայաստանի դեմ հոգեբանական ճնշում գործադրելը հիմնական, բայց ոչ միակ նպատակն է․ թուրքագետ


Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ուղերձների և Թուրքիայի հակահայկական քաղաքականության մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

-Պարոն Իսպիրյան, մինչև օգոստոսի 10-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենալու։ Սա նման առաջին զորավարժությունը չէ։ Բայց այս անգամ դրանք  ավելի շատ են ուշադրության արժանանում։ Բացի այն, որ այս զորավարժությունները հաջորդել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, ինչո՞վ  են  դրանք առանձնահատուկ և ի՞նչ ուղերձներ են  հղում։

-Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության հիմնական նշանակությունը Հայաստանի դեմ հոգեբանական ճնշումն է։ Սրանով նաև Ադրբեջանը փորձում է  Հայաստանին հասկացնել, որ Թուրքիան իր հետ է։

Ադրբեջանական  իշխանությունները խայտառակ պարտություն կրեցին Տավուշի սահմանային հատվածում  սադրանքների արդյունքում, և հիմա նրանց օդ ու ջրի  պես պետք են ինչ-ինչ հաղթանակներ կամ ոգևորիչ էլեմենտներ՝ իրենց հասարակությանը ներկայացնելու համար։

Գիտենք, որ  այդ սադրանքի օրերին  ադրբեջանական իշխանությունների ոչ անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ բողոքի ցույց ընդդեմ Հայաստանի, որը շուտով դուրս եկավ վերահսկողությունից, և  Ալիևի հրաժարականի պահանջն առաջ քաշվեց։ Հետևաբար Ադրբեջանի իշխանությունների համար կարևոր է  երկրի ներսում ցույց տալ, որ իրենք հզոր են, որ Թուրքիան իրենց հետ է։

Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունի նաև Թուրքիան։ Այն նաև այսպիսով տարածաշրջանում մկանների ցուցադրություն է իրականացնում, ինչպես նաև  անուղղակի ձևով ուղերձներ  հղում  Իրանին և Ռուսաստանին։

Ընդհանրապես ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում մշտապես նույն նշանակությունն ունեն՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել։  Իհարկե, ունեն նաև ուսումնավարժական նպատակ․ հասկանալ, կարողանում են արդյոք համագործակցել երկու երկրների  ռազմական ուժերը։ Հետագայում, եթե օրինակ՝  Հայաստանի դեմ համատեղ  հարձակում սկսելու որոշում լինի,  սա իրենց համար արդեն  փորձ կլինի։

-Իսկ հնարավո՞ր է, որ Թուրքիան ինչ-ինչ պատրվակներով  զորքը դուրս չբերի Նախիջևանից՝ դառնալով անմիջական սպառնալիք Երևանի համար։

-Գիտեք, զորավարժությունների մասին Թուրքիան նախապես իրազեկել է իր հարևաններին։  Նախիջևանի  հատվածն անհանգստացնող է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Ռուսաստանի և Իրանի համար։ Կարծում եմ, որ Թուրքիան կխուսափի Իրանի և Ռուսաստանի հետ լրացուցիչ լարվածություն  ստեղծելուց։ Ուստի հավանականությունը մեծ է, որ դուրս կբերի։

-Մի կողմից զորավարժություններն են և Թուրքիայի հակահայկական հռետորաբանությունը, մյուս կողմից Պուտինն ու Էրդողանը քննարկում են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Թուրքիան այս ամենում։

-Պուտինը երբևէ Էրդողանի հետ Արցախի հարց չի քննարկում։ Էրդողանի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն՝  Էրդողանը խնդրել է Պուտինին սահմանային լարվածությունը թուլացնելու համար օգտագործել Հայաստանի հետ իր լավ հարաբերությունները։ 

Այլ  բան է, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են ներկայացնել, որ քննարկել են Արցախի հարցը։ Բայց Արցախի հարցը Թուրքիայի հետ չի քննարկվում։ 

-Թուրքիան տարիներ շարունակ փորձում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալ՝ ընդգրկվելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, բայց ապարդյուն։ Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան ի վերջո գտել է հակամարտության կարգավորման գործում իր խոսքն ունենալու տարբերակը։

- Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն աննախադեպ էին, միջազգային հարաբերությունների լեզվին ոչ հարիր, այլ սուվերեն երկրի նկատմամբ ոտնձգություններ և սպառնալիքներ էին իրենց մեջ պարունակում։ Բացի այդ, Թուրքիան հստակ հայտարարեց Ադրբեջանին սատարելու, ռազմական աջակցության մասին։

Այս պարագայում էլ  ի՞նչ միջնորդության մասին կարող է խոսք լինել։

-Այսինքն,  Թուրքիան ամեն դեպքում դառնում է հակամարտության կողմ։

-Այո, եթե նախկինում Թուրքիան դե յուրե էր հակամարտության կողմ, քանի որ  մշտապես աջակցում էր ադրբեջանին հրահանգիչներով, զինտեխնիկայով, տարբեր տիպի ռազմաուսումնական  վարժանքների էին կանչում ադրբեջանցի սպաներին, իրենք էին գնում տեղում  կրթում, ռազմական  գործին վարժեցնում, սակայն հայտարարություններում հնարավորինս փորձում էին չեզոք դիրք գրավել, ապա այժմ  այդ չեզոքությունը սպառեցին։  

-Իսկ հակամարտության կողմ դառնալու Թուրքիայի շահը ո՞րն է։

-Թուքրիան հասկացավ, որ որևէ կերպ չի կարող միջնորդ դառնալ հակամարտությանը։ Իսկ կողմի կարգավիճակն ընտրելուն մի քանի պատճառներ կան։

Նախ, Էրդողանի նպատակներից մեկը Թուրքիայի ազգայնական հատվածներին իր կողմը գրավելն է։  Թուրքիայում  կան  բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տնտեսականից մինչև ներքաղաքական տարբեր գործոններ։

Երկրորդ, Թուրքիայի իշխանություններն այսպիսով փորձում են Ադրբեջանին դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց․ լավ գիտեն, որ Ռուսաստանից կախվածության հիմնական գործոնը  Արցախի չլուծված խնդիրն է։

Թուրքիան նաև ցանկանում է Ադրբեջանին վաճառել զինտեխնիկա։ Տեսնում է, որ իր փոքր եղբայրն  ունի հսկայական քանակությամբ գումարներ, որոնք զենքի հետևից  հոսում են դեպի Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա, Պակիստան։  Մտածում է՝ իսկ ինչու  ինքը չօգտվի այդ ֆինանսական անսպառ աղբյուրներից։ Այսինքն Թուրքիան նաև  տնտեսական շահ ստանալու ցանկություն ունի։

-Որպես կողմ Թուրքիայի ներգրավումը հակամարտությունում արդյո՞ք նշանակում է, որ զարգացումները դեպի էսկալացիա են գնալու։

-Դա կախված է , թե ինչքանով թույլ կտան համանախագահ երկրները և Հայաստանի դաշնակիցները։ Ռուսաստանը և Իրանը ցույց տվեցին, որ իրենք այնքան էլ կողմ չեն Թուրքիայի քայլերին։ Չմոռանանք, որ զորավարժություններ են սկսկել թե Ռուսաստանը, թե Իրանը։ Ավելին, Ռուսաստանը միջուկային մարտագլխիկներ կրող զինատեսակներով է սկսկել զորավարժությունները հարավային հատվածում։

-Պարոն Իսպիրյան, Ձեր կարծիքով դիվանագիտական հարթությունում  ի՞նչ անելիքներ ունի Հայատանը՝ հաշվի առնելով, որ գործ ունենք Թուրքիայի պես անկանխատեսելի հարևանի հետ։

-Մեր  ԱԳՆ-ի փոխարեն  բան չեմ կարող աել։ Սակայն շատ կարևոր է Ռուսաստանի հետ  հարաբերությունները կարգավորելը։ Այս պահին մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չունենք։  Լուրջ խնդիր է, որ գերտերությունները շատ պասիվ են Թուրքիայի վերջին սպառնալիքներին,  Ադրբեջանի կողմից ատոմակայանը  հարվածելու սպառնալիքին արձագանքելու հարցում։ Այսինքն  մենք բավականին աշխատանք ունենք տանելու։ Վիճակը լուրջ է։

-Իսկ միջազգային հանրությունը պասիվ է հայկական կողմի թերի աշխատանքի պատճառո՞վ, թե՞ COVID 19-ով պայմանավորված՝  այս պահին հետաքրքրված չեն տարածաշրջանով։

-Պատճառներից մեկը հայ-թուրքական հարաբերություններով միջազգային կառույցների հետաքրքրվածության  նվազումն է։ Մյուս պատճառը  համավարակն է։ Իհարկե, հնարավոր պատճառ է նաև  մեր դիվանագիտական աշխատանքի թերացումը։

 

Անդրանիկ Իսպիրյան հարցազրույց Տարածաշրջան խմբագրի ընտրանի զորավարժություններ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին