f

Անկախ

Լիբանանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհին որևէ երկիր միանձնյա դերակատարում չի կարող ունենալ․ արաբագետ


«Եթե անցած 6 ամիսների ընթացքում այդ երկրի իշխանություններին չի հաջողվել բարեփոխումներ իրականացնել, կարծում եմ, որ առաջիկա մեկ ամսում ևս չի հաջողվի»,- ասում է Արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Լիբանանի իշխանությունները մեկամսյա ժամկետում կկարողանան ապահովել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջադրած նախապայմանը՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Հիշեցնենք՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո առաջին օտարերկրյա առաջնորդի այցը Լիբանան եղել է Ֆրանսիայի նախագահինը։ Նա շրջել է աղետի գոտում, լսել բեյրութցիների օգնության խնդրանքները և կոռումպացված  իշխանություններին գումար չհատկացնելու կոչերը։ Իսկ լրագրողների հետ զրույցում Մակրոնը հայտարարել է․ «Առանց այս պայթյունի էլ այստեղ ծանր ճգնաժամ էր, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և ֆինանսական առումով»։  Նա նաև հավելել է, որ առանց լուրջ բարեփոխումների Լիբանանը «կսուզվի», հետևաբար Լիբանանի իշխանությունները կարճ ժամկետում պետք է վերագործարկեն երկրի քաղաքական համակարգը՝ պայքարելով կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման դեմ։

Ֆրանսիայի նախագահը  մեկ ամսից նորից Լիբանան կայցելի՝ պարզելու, թե որքանով է իր պահանջը կատարվել։

Իսկ մինչ այդ նրա  նախաձեռնությամբ առաջիկայում միջազգային համաժողով կկազմակերպվի՝ հավաքագրելու օգնություն Բեյրութի համար։ Սակայն գումարները բնակչությանը կհասնեն ոչ թե պետական կառույցների, այլ հասարակական կազմակերպությունների միջոցով։ Ենթադրվում է, որ այսպիսով հնարավոր կլինի շրջանցել կոռուպցիոն երևույթները։

Արմեն Պետրոսյանը կարևորում է, որ ստեղծված աղետալի իրավիճակում միջազգային հանրությունը բեյրութցիներին գոնե հումանիտար աջակցություն ցուցաբերի։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով իշխանությունների նկատմամբ վստահության խնդիը և  պետական համակարգում մեխանիզմների բացակայությունը, որոնք կհավաստեն, որ օգնությունը հասել է իրական հասցեատերերին, միջազգային հանրությունը կարող է շրջանցել կառավարական համակարգը և շարքային լիբանանցիներին օգնել մարդասիրական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով։

 «Մեծ հաշվով այնքան էլ իրատեսական չէ, որ Լիբանանի իշխանությունները կկարողանան  իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն արտաքին հատկապես ֆինանսական աջակցությանը»,- ասում է Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում դրան խանգարող գործոն  է նաև  ճնշումը հասարակության և քաղաքական ընդդիմության կողմից։

«Ակնկալել, որ առաջիկա 1 ամսում որակական և շոշափելի փոփոխություններ կարձանագրվեն պետական կառավարման համակարգում, դժվար է և անհեռանկարային»,- ասում է նա։

Նշենք, որ Լիբանանում կառավարությունը ձևավորվում է ըստ համայնքային պատկանելության և քվոտաների։ Եվ փորձագետները մեկ անգամ չէ, որ նշել են՝ այդ համակարգի պայմաններում անձանց փոփոխությունը չի կարող ապահովել հասարակության ակնկալած արդյունքը։ Իսկ համակարգի փոփոխությունն էլ ինքնին կարող է վտանգել  միջհամայնքային համերաշխությունը՝ երկիրը վերադարձնելով քաղաքացիական պատերազմի փուլ։

Այս համատեքստում հատկապես  ուշագրավ է  Մակրոնի հայտարարությունը։

 «Նրանց, ովքեր մեզ մեղադրում  են միջամտության մեջ, ասում եմ՝ սա ընկերություն  և պահանջատիրություն է։ Եթե Ֆրանսիան իր դերը չկատարի, երկիր, որը միջազգային քաղաքականությունում բազմակողմանի մոտեցման կողմնակից է և կարևորում է լիբանանցի ժողովրդի շահը, կհետևեր այլ երկրների միջամտությունը։ Դա կարող էր լինել Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան կամ տարածաշրջանային ցանկացած այլ երկիր, որ իր տնտեսական շահերն ունի։ Կամ այլ երկրներ, որոնք աշխարհաքաղաքական շահեր են հետապնդում ի վնաս լիբանանցիների»,- հայտարարել է Մակրոնը։

Արաբագետը շեշտում է, որ սա շատ պատասխանատու հայտարարություն է։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ֆրանսիան լուրջ հետաքրքրություններ ունի մերձավորարևելյան այս կարևորագույն երկրի նկատմամբ, վերահաստատում է իր հավակնությունները և ձգտում մրցակցությունից դուրս թողնել  բոլոր հիմնական դերակատարներին, որոնք ավանդաբար ազդեցություն են ունեցել լիբանանյան գործընթացներում»,- ասում է արաբագետ Պետրոսյանը։

«Ինքս կարծում եմ, որ որևէ մեկ  առանձին երկիր Լիբանանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհին միանձնյա  դերակատարում չի կարող ունենալ՝ հաշվի առնելով մի  քանի գործոններ։ Նախ՝ այն  ահռելի ֆինանսատնտեսական կարիքները, որ զգում է այսօր Լիբանանը, երկրորդ՝ այն լուրջ ներքին համակարգային խնդիրները  և ածանցյալ մի շարք գործոններ, երրորդ՝  այս երկրի հասարակության կառուցվածքը»,- ասում է Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ լիբանանցի սունիները բնականաբար ակնկալելու են  սունիական որևէ ազդեցիկ դերակատարի ազդեցություն, շիաներն ակնկալելու  են Իրանի աջակցությունը, քրիստոնյա մարոնները և մյուս քրիստոնյաները՝ արևմտյան երկրների և մասնավորապես ֆիանսիայի, ԱՄՆ աջակցությունը։

«Ես կարծում եմ, որ ամենաարդյունավետ եղանակը համընդգրկուն միջազգային  ձևաչափի միջոցով գործելն է։ Որևէ երկիր  միայնակ չի կարող լուծել Լիբանանի խնդիրները, սա միանշանակ է։ Եվ Մակրոնի նման հայտարարությունը  բավականաչափ պատասխանատու է»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին զոհ է դարձել 150 մարդ, շուրջ 5000 մարդ վնասվածքներ է ստացել, 300 հազար մարդ էլ անօթևան է մնացել։  Լիբանանի իշխանությունները կորուստները գնահատել են 15 մլրդ դոլար։

Միջազգային կազմակերպություններն արդեն իսկ ահազանգում են հումանիտար աղետի վտանգի մասին։ Իսկ ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը կարող է լինել նաև Լիբանանի առողջապահական համակարգի վախճանը։ Պայթյունի հետևանքով 3 հիվանդանոց է տուժել ընդհանուր 500 մահճակալային ֆոնդով։ Սա այն պարագայում, երբ երկրում մինչև պայթյունն էլ համավարակի առումով ծանր իրավիճակ էր, ռեսուրսները չէին բավականացնում պատշաճ բուժսպասարկում իրականացնելու համար։

 

 

արաբական երկրներ Լիբանան պայթյուն Բեյրութում խմբագրի ընտրանի Արմեն Պետրոսյան Մերձավոր Արևելք

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին