f

Անկախ

ՀՆԱ-ի կառուցվածքը․ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է


Հրապարակվեցին համախառն ներքին արդյունքի 2020թ․ առաջին և երկրորդ եռամսյակների տվյալները: ՀՆԱ թեման հավանաբար նուրբ է մեր իշխանությունների համար: Անցած տարի մեր իշխանությունների կարծիքը ՀՆԱ ծավալների մասին Միխայիլ Սահակաշվիլիի թեթև ձեռքով միջազգային անեկդոտի թեմա դարձավ:

Պատճառը հավանաբար նաև այն է, որ միջազգային ֆինանսական որոշ կառույցներ (օրինակ, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը) չեն «բավարարվում» (կամ չեն վստահում) սեփական ՀՆԱ-ի ծավալների մասին տվյալ երկրի տվյալներով ու սեփական վերահաշվարկով տվյալներ են հրապարակում:

Բայց վերադառնանք մեր պաշտոնական վիճակագրության տվյալներին: Նախ դիտարկենք զուտ թվերը: 2020թ․ առաջին եռամսյակում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 889 դոլար, իսկ երկրորդ եռամսյակում նվազել է 886 դոլար:

 Նախկինում սովորաբար հակառակ գործընթաց էր լինում։ Համավարակի ու տնտեսական անկման պարագային պատկերը սա է: Տեսեք` 2019թ․ առաջին եռամսյակին մեկ շնչի հաշվով մեր ՀՆԱ-ն 862 դոլար էր, իսկ երկրորդ եռամսյակին` 1044 դոլար:

Նվազման ընդհանուր գործընթացի ֆոնին հետաքրքիր է դիտարկել, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել ՀՆԱ կառուցվածքում: Որովհետև դրանով հնարավոր է արձանագրել, թե տնտեսության որ ոլորտներն ու ճյուղերը ինչ չափով են աճել կամ կրճատվել: Ի վերջո դրանից զատ կարելի է տեսնել, թե որքանով են մեր իշխանությունները ակտիվ տնտեսական քաղաքականություն վարում: ՀՆԱ կառուցվածքում նկատելի ծավալով փոփոխություններից կարելի կլինի դա արձանագրել: Եթե, իհարկե, այդ փոփոխությունները կան:

Ամենամեծ փոփոխությունը, բնականաբար, շինարարության ցուցանիշն է: Ոլորտը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 23.4 տոկոսով: Ուստի նվազել է շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում այն 6.1 տոկոս էր, իսկ այս տարի` 4.8: Նվազել է նաև առևտրի ոլորտի կշիռը (առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 11.1 տոկոսով): Անցած տարվա 11.2 տոկոսի փոխարեն առևտուրը ՀՆԱ-ի 10.8 տոկոսն է կազմում: ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ չափով` 0.7-ական տոկոս աճել է կրթության և մշակույթ-զվարճություններ-հանգիստ ոլորտը: Կրթության փաստը միանշանակ դրական կարելի է գնահատել (այն հավանաբար պայմանավորված է համավարակով պայմանավորված փոփոխությունների հետ): Բայց մշակույթ-զվարճություններ-հանգիստ ոլորտների մեջ գերակշիռ (90 տոկոսից ավելի) հատվածը զվարճություններն են` մոլեխաղերը, վիճակախաղերը, կազինո-խաղատները: Հետևաբար այս ոլորտի տեսակարար կշռի աճը կարելի է դրական երևույթ չհամարել: Մյուսը 0.6 տոկոսանոց աճով առողջապահության և բնակչության սոցիալական ապահովության ոլորտներն են: Սա ևս պայմանավորված է համավարակով: 0.5-ական տոկոսի չափով աճել է հանքահումքային արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ոլորտը և մշակող արդյունաբերության ոլորտը:

Ցավոք երկուսն էլ պայմանավորված են հենց հանքերի շահագործման ու մետաղական խտանյութերի արտադրության ծավալների աճով: Մետաղական հանքաքարի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 24.9 տոկոսով: Բայց հիմա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանքահումքային արդյունաբերության աճով հպարտանալը միանշանակ չի ընկալվում: Զուտ այս պատճառով ավարտենք մեր ՀՆԱ կառուցվածքի փոփոխությունների քննարկումն ու վերադառնանք 2019թ․ ՀՆԱ տվյալների մասին Համաշխարհային բանկի հրապարակմանը:

Համավարակն ու ամառային արձակուրդները մեզ կարծես շեղել էին այս թեմայից: Բայց հուլիսի սկզբին ՀԲ պաշտոնական կայքում կա գնողունակության համարժեքությամբ մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցանկը ԱՄՆ սենտի ճշտությամբ հաշված: Բերենք առանց մեկնաբանությունների` Վրաստան՝ 15 636.6 դոլար, Ադրբեջան՝ 15 000.8 դոլար, Հայաստան՝ 14 219.6 դոլար: Միայն ասենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ցանկում էլ նույն հերթականությունն է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Արա Գալոյան ՀՆԱ տնտեսություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին