f

Անկախ

Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ հոգեկան խնդիրները և ինչպես են դրանք բուժվում


Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի և այլ հարցերի շուրջ: Նրանք մարդիկ են, որոնց հոգին խաղաղ չէ, ունեն խնդիր, որի լուծումը չեն տեսնում: Այդ անհանգիստ ապրումների արդյունքում էլ առաջանում են նևրոզները, դեպրեսիաներն ու սթրեսները, որոնց բուժմամբ էլ զբաղվում են «Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքում, որտեղ կրկին բուժում կարող եք ստանալ նաև պետպատվերով: Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ հոգեկան խնդիրները և ինչպես են դրանք բուժվում «Արթմեդում» պատմել է  «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ պարբերականի հետ զրույցում:

Եթե կա ցավ, ուրեմն պետք է լինի որևէ օրգանի ախտահարում կամ վնասվածք: Բայց պատահում է, որ ցավը որևէ հիվանդության ախտանշան չէ։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդը ֆիզիկապես առողջ է, բայց ցավը միևնույնն է կա։ Իրականում դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան առողջության խնդիր է: Զարկերակային գերճնշում, հաճախասրտություն, սրտի ծակոցներ, հևոց, շնչարգելություն, ջղաձգումներ, դող, այրոց, վերջույթների թուլություն, ուշաթափություններ, աղեստամոքսային համակարգի խանգարումներ. ահա այն հնարավոր ախտանշանները, որ առաջանում են ուժեղ սթրեսներից հետո հոգեկան առողջության խանգարման դեպքում: Հոգին մարմնի ցավով ահազանգում է, որ օգնության կարիք ունի: Այսպես է կարծում բժիշկ Սուքիասյանը. «Ցավը կարող է տարբեր տեղակայում ունենալ: Դա պայմանավորված է նաև մարդու կյանքի փորձով, օրինակ՝ նրա ծանոթներից կամ սիրելիներից մեկը մահացել է որևէ հիվանդությունից, որն արտահայտվել է այս կամ այն մարմնական գանգատով, ու նույն գանգատները ունենում է նաև նա: Գանգատները կարող են լինել փսխումներ, շնչարգելություն, ջղաձգություն, սիրտանոթային, աղեստամոքսային համակարգերում ցավեր, և այլն, բայց բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չախտորոշվի: Եթե մարդը չհիմնավորված ցավ է զգում, որը որևէ հիվանդության ախտանշան չէ, ապա նա հոգեկան առողջության խնդիրներ ունի, որոնց մասին ահազանգում է ցավը, և պետք է դիմեն հոգեկան առողջության կենտրոն»։

  1. Այնինչ շատ դեպքերում այս մարդիկ նախ դիմում են պոլիկլինիկաներ, ու թերապևտները նրանց հոգեբանի կամ հոգեբույժի մոտ ուղղորդելու փոխարեն, ուղղորդում են նևրոպաթոլոգի մոտ, որը երկար տարիների անարդյունավետ բուժում է սկսում։ Բժիշկ Սուքիասյանը ունեցել է նման բազմաթիվ պացիենտներ, որոնք իրենց առաջին այցը հոգեբույժին կատարել են բավականին ուշ՝ կես տարուց, մինչև դեպք է եղել, տասնյակ տարիների ուշացումով, բարդացած հոգեվիճակով «Դրանք վեգետատիվ կամ սոմատովեգետատիվ գանգատներ են, ու հոգեկան առողջության խանգարման ախտանշան են: Մինչ այդ այս մարդիկ սթրես են ապրել, որը բացասական է ազդել մարդու հոգեկան առողջության վրա, և օրգանիզմը այդ մասին սկսել է ահազանգել այս կամ այն մարմնական գանգատով: Կարևոր է, որ առաջնային օղակի թերապևտները այս կամ այն մարմնական գանգատով դիմող բուժայցելուններին քննելիս, ուշադրություն դարձնեն նաև նրանց հոգեվիճակին, հետաքրքրվեն՝ վերջին շրջանում սթրեսային ապրումներ ունեցել են, թե ոչ: Ու եթե հետազոտությունների ընթացքում չի հայտնաբերվում գանգատի որևէ պատճառ –հիվանդություն, բայց նկատվում է հոգեկան անհավասարակշիռ կամ տագնապային վիճակ, ապա պետք է նրան ուղղորդի հոգեբանի խորհրդատվության»:  
  2. «Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը կարևոր է համարում պոլիկլինիկաներում ներդնել ամբողջ աշխարհում ընդունված հոգեբանական սքրինինգային թեստեր, որոնց պատասխաններով կարող են հստակ պատկերացում կազմել բուժայցելուների հոգեվիճակի մասին: Այս թեստերը կարևոր են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին ու ճիշտ բուժում տրամադրելու համար: Եթե առաջնային օղակի թերապևտին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ դիմի մարմնական, բայց հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չհայտնաբերվի, թերապևտը, իմանալով, որ վերջին շրջանում բուժայցելուն սթրես է ունեցել, կառաջարկի անցնել թեստը, և իսկապես կօգնի նրան՝ ուղղորդելով հոգեբանի խորհրդակցության կամ հոգեկան առողջության կենտրոն:
  3. «Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մնում են 14 օր: Այստեղ մարդիկ չեն հարկադրվում ամիսներ տևող մեկուսացման: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կենտրոնի փորձառու մասնագետները նրանց օգնում են դուրս գալ ճգնաժամային վիճակից, ու վերադառնալ իրենց առօրյային ու աշխատանքին: Բայց բուժման փուլայնությունը պահպանվում է. որոշ ժամանակ նրանք պետք է պահպանեն կապը բուժող բժշկի հետ և երբեմն ամբուլատոր այցեր կատարեն: «Սթրես» կենտրոնը օգնել և օգնում է մարդկանց, որոնք նևրոտիկ խանգարումներով և այլ սահմանային վիճակներով տառապող, նյարդաբանական և փսիխոսոմատիկ խնդիրներ:  Նրանք չեն կարող բուժվել հոգեբուժարաններում, որտեղ կան ծանր հոգեախտաբանական վիճակում գտնվողներ, և տեղի միջավայրը, ընդհակառակը կարող է էլ ավելի ծանրացնել այս մարդկանց հոգեվիճակը: Իսկ «Սթրես» կենտրոնում նրանց կօգնեն:  Ի դեպ կենտրոնում պացիենտները կրկին կարող են բուժվել նաև պետպատվերի շրջանակում։ Սա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար լիարժեք ու արդյունավետ բուժում հրաշալի հնարավորություն է։

Սամվել Սուքիասյան «Սթրես» կենտրոն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին