f

Անկախ

Ամառը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ․ 100 միջոցառում՝ ավելի քան 42 000 դիտում


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Հայաստանում COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում «Ամառային արձակուրդները գրադարանի հետ» խորագրի ներքո ամառվա ընթացքում իրականացրել է մշակութային-կրթական առցանց 12 տարաբնույթ ծրագիր։ Գրադարանի ֆեյսբուքյան էջում արդեն իսկ հրապարակվել է շուրջ 100 առցանց հանդիպում, քննարկում ու տեսանյութ, որոնք ուղեկցվել են նաև ուսուցողական, ինտելեկտուալ, լեզվական խաղերով ու առաջադրանքներով, ուսուցողական մուլտֆիլմերի դիտումներով: Գրքի առցանց քննարկում-ֆլեշմոբերը, «Ուզում եմ իմանալ», «Աշխարհի շուրջ», «Հմուտ ձեռքեր» տեսահոլովակները, «Հետաքրքիր փաստեր շրջակա միջավայրի մասին» և այլ թեմատիկ շարքեր ապահովել են ավելի քան 50 հազար դիտում։ 

Գրադարանի ամառային նախաձեռնության նպատակն էր ապահովել տարբեր տարիքային խմբերի երեխաների կրթամշակութային ներգրավվածությունը մեկուսացման օրերին՝ կարևորելով վերջիններիս մշակութային կյանքին մասնակցության և մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը: Կրթամշակութային, ուսուցողական և ճանաչողական միջոցառումները նպաստել են երեխաների հետաքրքրաշարժ ու բազմակողմանի ամառային հանգստի կազմակերպմանն ու գիտելիքների հարստացմանը:

Նշենք, որ մարտի 15-ից հետո գրադարանն անցել էր հեռավար աշխատանքների, և մինչ այդ գրադարանի սրահներում իրականացվող կրթամշակութային նախաձեռնություններն ու միջոցառումները տեղափոխվել էին առցանց հարթակ: Համացանցային տիրույթում իրականացվել են բազմաբովանդակ կրթական և մշակութային ծրագրեր` Մանկապատանեկան գրքի և երաժշտության, Ազգային գրադարանային շաբաթները, արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը, արաբական գրականության, Ֆրանկոֆոնիայի օրերը, մայիսյան հաղթանակներին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված ուսուցողական և ճանաչողական միջոցառումներ՝ գրադարանի կողմից պատրաստված գիտահանրամատչելի տեսանյութերով և առաջադրանքներով: 

Մարտի 15-ից մինչ այսօր առցանց հարթակում հրապարակված շուրջ 800 ճանաչողական-ժամանցային նյութերը տեսել է 2 միլիոնից ավելի, հավանել` շուրջ 65 հազար 700, դրանցով կիսվել` 12 հազար 400-ից ավելի օգտատեր. հրապարակումների դիտումների թիվը գերազանցել է 570 հազարը:

Ընդգծենք, որ կատարված ախխատանքի արդյունքում ավելի քան երկու անգամ ավելացել է գրադարանի ֆեյսբուքյան էջի հետևորդների և հավանումների քանակը: Այսպես` մինչև մարտի 15-ը էջն ունեցել է 7807 հետևորդ և 7705 հավանում, իսկ արդեն օգոստոսի վերջի դրությամբ համապատասխանաբար`16480 և 15602:
Հիշեցնենք նաև, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այլևս բաց է ընթերցասեր հանրության համար, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանվել է որոշակի կանոնակարգ գրադարան այցելելու, գրադարանի ծառայություններից օգտվելու համար։

Խնկո Ապոր անվան գրադարան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին